Նախաձեռնություն` Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու համար
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին»նախաձեռնությունը սկսում է ստորագրահավաք՝ Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու համար: Facebook սոցիալական ցանցում սրա հետ կապված միջոցառում է ստեղծվել, որտեղ էլ տեղադրվելու է ստորագրացուցակի ձևը: Հոկտեմբերի 9-ին ժամը 15 00-ից Մաշտոցի պուրակում ստորագրությունները ի մի են բերվելու:





































