06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Սև ծովում Հայաստանի քաղաքացի է խեղդվել

Հուլիսի 26-ին, ժամը 10.46-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 07.41-ի սահմաններում դեռևս չբացահայտված հանգամանքներում Քոբուլեթի հանգստյան գոտում՝ Սև ծովում, ջրահեղձվել է ՀՀ քաղաքացի Արամ Աբրահամյանը (ծնված 1950 թ.): Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ծովից:

Հարցը խաղաղ ճանապարհով պետք է լուծվի.Փարավոն Միրզոյան

«Չկա որևէ մի բնագավառ, որն իդեալական լինի, բայց դա չի նշանակում, թե հարցը պետք է արյունահեղությամբ լուծվի»,-այսօր՝ հուլիսի 26-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ անրդադառնալով ոստիկանության ՊՊծ գնդի գրավմանը ասաց  ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը: Միրզոյանի խոսքով՝ այս տեսակ հարցերը  նման մակարդակով չեն լուծում. «Ես միանշանակ կարծում եմ, որ հարցը խաղաղ ճանապարհով պետք է […]

ՄԻՊ աշխատակիցները գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում

Փոխհրաձգության  հետևանքով վիրավորում ստաց Աշոտ Պետրոսյանին և Հովհաննես Հարությունյանի դեպքիկապացությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում։

Ինչպե՞ս մաքրել բաց գույնի կոշիկները

Սպիտակ կամ բաց գույնի կոշիկները մոդայիկ են հատկապես ամռանը: Բայց դրանք ունեն  թերություն․ շուտ են կեղտոտվում, բայց դրանք կարելի է հեշտոտեն մաքրել։   Դրա համար Ձեզ անհրաժեշտ կլինի․   – 0,5 բաժակ քացախ   – 0,5 բաժակ սոդա:   Օգտագործման եղանակը․   1. Լցրեք սոդան հարմար պլաստիկե տարայի մեջ:   2. Այնուհետև ավելացրեք քացախը և […]

Իրավապահ մարմինները արգելել են զինված խմբի վիրավորված անդամի երեխաներին՝ նրան տեսակցել

Հուլիսի 26-ի գիշերը ժամը 2-ի սահմանում ոստիկանների եւ «Սասնա ծռերի»  միջեւ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով վիրավորված  50-ամյա Աշոտ Պետրոսյանի դուստրը հոր վիրավորվելու մասին տեղեկացել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից: Տաթևիկ Պետրոսյանը գնացել է «Էրեբունի» բժշկական կենտրոն և ցանկացել տեսակցել հորըլ: Աշոտ Պետրոսյանի պաշտպան  Հայարփի Սարգսյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր վստահորդի իրավունքները խախտվել են. […]

Զինված խումբը ՊՊԾ գնդի արդեն չորս մեքենա է այրել

Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք մտած զինված խումբը երեկ այրել է գնդի երեք ծառայողական մեքենա, ասված է Ոստիկանության՝ երեկոյան տարածած հաղորդագրությունում: Իսկ նախորդ գիշեր, ոստիկանական  «ԳԱԶԵԼ»-ն այրելուց հետո, զինված խմբի անդամները, Ոստիկանության պնդմամբ, «փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար»: Իրավապահ մարմինները դարձյալ կոչ […]

Տեր Գրիգորը սնունդ է բերել «Սասնա ծռեր»-ի համար

Այսօր՝ հուլիսի 26-ին  Խորենացի փողոց է եկել  տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը: Քահանան  փաթեթներով  հաց  է փոխանցել ցուցարարներին, որպեսզի վերջիններս այն հավաքված սննդի հետ փոխանցեն «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին: Տեր Գրիգորը ցուցարարների հետ միասին աղոթել է , ապա վերջիններիս խնդրանքով օրհնել սնունդը:  Սնունդը զինված խմբին չի փոխանցվել: Ցուցարարները սավանով ծածկել են արեւի տակ դրված սնունդն ու ջուրը:

Հուլիսի 8-ից – 21-ը մայրաքաղաքում ծնվել է 1004 երեխա

Հուլիսի 8-ից  21-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 1004 երեխա՝ 506 տղա, 498  աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 68547 քաղաքացի:  

Ցանկանում էր աշխարհն ազատել հաշմանդամներից․ դանակով զինված տղամարդը 19 հոգու է սպանել /վիդեո/

Տոկիոյի պանսիոնատներից մեկում, որտեղ սահմանափակ կարողություններով մարդիկ էին բնակվում, սարսափելի միջադեպ է տեղի ունեցել։ Դանակով զինված տղամարդը հարձակվել է նրանց վրա ու սպանել 19 հոգու։ Եւս 40 հոգի վիրավոր է։ Մանրամասները՝ տեսանյութում

Սպասվում է անձրեւ եւ ամպրոպ

Հանրապետության տարածքում` Հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-30-ը շրջանների մեծ մասում, հատկապես կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ: Քամին՝ հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Հուլիսի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 28-30-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի