07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ոստիկանի վրա կրակելը դա` կրակել է ժողովրդի և պետության արժանապատվության վրա. Էդուարդ Շարմազանով /վիդեո/

Երևանում այսօր՝ օգոստոսի 15-ին, տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ծանր վիրավորում ստացած և 27 օր անց մահացած ոստիկանության ենթասպա, 45-ամյա Գագիկ Մկրտչյանի հուղարկավորությունը։ Հուղարկավորությանը ներկա էր Հայաստանի ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյանը, ոստիկանության բարձրաստիճան այլ աշխատակիցներ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հարազատներ, ընկերներ։ «Ոստիկանը մեր պետության խորհրդանիշերից մեկն է և ոստիկանի վրա […]

26-ամյա հետախուզվողը կալանավորվել է Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 13-ին, ժամը 19.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Շահեն Հ.-ն, որը օգոստոսի 1-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: […]

Գունավոր հեղափոխության փորձ`խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. «Սասնա ծռերը» օգտագործվե՞լ են /վիդեո/

«Հայաստանում «Սասնա ծռեր» խմբավորման կողմից Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման շուրջ ծավալված վերջին իրադարձությունները և դրան հաջորդող փողոցային ցույցերի շարքը պատճառ հանդիսացան ներքաղաքական ապակայունացման և մի շարք տարրերի բացահայտման, որոնք նպատակ ունեին ապակողմնորոշել հասարակությանը և նրանց տանել ոչ ազգային շահերից բխող պայքարի`  Հայաստանում ներմուծելով այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կիրառվել են մայդանի ժամանակ: Վստահ ենք, որ «Սասնա ծռեր»-ի […]

Ռիո-2016. Հարություն Մերդինյանը մեդալ չնվաճեց

Հարություն Մերդինյանն ավարտել է իր ելույթները Ռիոյի Օլիմպիական խաղերի մարմնամարզության նժույգաթափեր վարժությունում: Հայ մարմնամարզիկը ստացել է 14.933 գնահատականը եւ զբաղեցրել 7-րդ տեղը: Օլիմպիական չեմպիոն է դարձել բրիտանացի Մաքս Ուիթլոկը: Մեծ Բրիտանիայի ներակայցուցիչի արդյունքն է 15.966:

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Բրազիլիայում Հայաստանի դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը

Աշխատանքային այցով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաք Բրազիլիայում մասնակցել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը: Հիմնարկեքի արարողությանը մասնակցել են նաև ԲԴՀ արտաքին հարաբերությունների նախարար Ժոզե Սերան, Բրազիլիայում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան դիվանագետներ և հայկական համայնքի ներկայացուցիչներ: ՀՀ դեսպանությանը հատկացված տարածքը կազմում է 15.750 քառակուսի մետր: Համաձայն ս.թ. […]

Ողջամիտ, իրավացի և համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են. Բակո Սահակյան

«Ազատություն» ռադիոկայանը գրում է. Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին։ «Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցությունների համար նոր փուլ կբացվի, եթե Ադրբեջանը հարգի 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը, Լեռնային Ղարաբաղը նորից միանա բանակցություններին և հաղթահարվեն հոգեբանական արգելքները, որոնք գալիս են Ադրբեջանի վրեժխնդիր քաղաքականությունից», – ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահը: «Ադրբեջանը պետք […]

Շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է  շուրջ 50 անգամ։ Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև մարտական խնդիրը:

Շոկ․ Աստվածամոր արձանը արտասվել է /վիդեո/

Մարիամ Աստվածածնի արձանը, որը տեղադրված էր կալիֆորնիական Ֆրեզնո քաղաքի տներից մեկում՝ Կարդենասների տանը, սկսել է լաց լինել այն բանից հետո, երբ ընտանիքի անդամներից մեկը՝ տանտիրուհու զարմուհի Ջեսսի Լոպեզը սպանվել է։ Թե ինչ պայմաններում է սպանվել կինը, չի նշվում։ Ով ոք չի կարողանում բացատրել այս անհավանական երեւույթը, արձանի աջ աչքում արցունքներ են կուտակվում։ Շատերը սա հրաշք […]

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 14-15-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածի շրջադարձային խաչմերուկի մոտակայքում այրվել է բուսածածկույթ՝ 2000 քմ, Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ տաքսոպարկի մոտակայքում՝ 2000 քմ, Արարատի մարզի Արարատ քաղաքի Իսահակյան փողոցում՝ թատրոնի հարևանությամբ՝ 100 քմ, Տափերական գյուղի Կամոյի փողոցի թիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի