07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանի տարածքում թույլ երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանի տարածքում օգոստոսի 15-ին թույլ երկրաշարժ է գրանցվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տեղական ժամանակով ժամը 11։11–ին Լենքորանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տվյալներով՝ մինչեւ 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները զգացվել են մոտակա բնակավայրերում։ Երկրաշարժի օջախը եղել է 16 կմ խորության վրա։

Բակո Սահակյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ օգոստոսի 15-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:  

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Անջեյ Կասպշիկին

Օգոստոսի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների շուրջ։ Երկուստեք կարեւորվել է շփման գծում կայունության եւ հրադադարի […]

Հայաստանը, Արցախը, ու հայությունը ամեն բանից վեր են. Արամ Ա-ն կոչ է անում

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ պատգամ է հղել եւ անդրադարձել Երեւանում կատարված իրադարձություններին։ «Խոր ցավով ու ընդվզումով հետեւեցինք Հայաստանի վերջին դեպքերին։ Նկատի ունենալով, որ հիշյալ դէպքերից հետո սա առաջին առիթն է մեր ժողովրդին պատգամս ուղղելու, ինչպես նաեւ նկատի ունենալով, որ ներկա պատգամս արբանյակային սփռումով կհասնի մեր ժողովրդի բոլոր զավակներին, […]

Սերգեյ Շոյգուն ժամանեց Հայաստան

Այսօր՝ օգոստոսի 15-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը: Նա ժամանել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով։

«Պանտերայի» աշխատակցին դաժան ծեծի ենթարկելու գործի նախաքննությունն ավարտվել է

«Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խեցանյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը: Ըստ ՀՔԾ հաղորդագրության` նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ մաքսային տեսուչ Հարություն Թանգամյանը Խոցանյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս է պատճառել: Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը՝  ժամը 03.30-ի […]

Խոշոր պայթյուն թուրք-սիրիական սահմանին.կան զոհեր

Թուրք-սիրիական սահմանի մոտ գտվող Աթմե գյուղում ավտոբուսի պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը: Պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, երբ ավտոբուսն ուղղվել է Թուրքիայի տարածք: Ավտոբուսի ուղևորների մեծամասնությունը Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների անդամներ են եղել: Հայտնի է նաև, որ պայթյունի հետևանքով 25 մարդ է վիրավորվել:

Վարուժան Ավետիսյանն ու Պավլիկ Մանուկյանը դիմել են ՍԴ

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավլիկ Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասի, 288-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը: Կալանքի տակ գտնվող Մանուկյանն ու Ավետիսյանը խնդրում են դատարանին անվավեր ճանաչել այդ հոդվածները: Ըստ դիմողների՝ օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջը՝ կապված անձի կալանավորմանն առնչվող դատական լսումները դռնփակ […]

Երթուղայինում դրամապանակ է հափշտակել ու քարտով գումար կանխիկացրել. փնտրվում է լուսանկարում պատկերված տղամարդը

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու դրամապանակը գողացած անձի ինքնությունը. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ 2016 թվականի հուլիսի 9-ին` ժամը 19:35-ից 19:55-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 58 երթուղային ավտոբուսում առերևույթ հանցագործություն կատարած անձը քաղաքացու պայուսակից հափշտակել […]

Ես՝ Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանս, հայտարարում եմ. բացել է փակագծերը

Շորթման գործը սարքելու պատվիրատուն ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն է: Նպատակը ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկում Ադրբեջանի մասնակցության բացահայտման հետ կապված իմ գործունեությունը կասեցնելը և դրանով իսկ Ադրբեջանի կողմից ՀՀ-ում ՎՏԲ բանկի միջոցով անարգել տնտեսական գործունեություն ծավալելու արգելքները վերացնելն է: ՀՀ-ում չես գտնի գեթ մեկ մոլագար, ով փորձ անի գումար շորթել ՀՀ ԱԱԾ պետի մորաքրոջ որդուց:Միայն այս հանգամանքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի