07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Թալիշում գազանաբար խոշտանգված ծերերի որդին էլ գնաց. Հրապարակ

«Խալափյանների որդին, որի ծնողներն ապրիլյան պատերազմի օրերին Թալիշում գազանաբար խոշտանգվել էին, ընտանիքով արտագաղթել Է Հայաստանից։ Այս մասին մեզ հայտնեց ինքը՝ Գագիկ Խալափյանը, որն այժմ գտնվում Է Ռուսաստանի Դաշնությունում։ Իսկ կինը՝ վեց երեխաների հետ, տեղափոխվել Է Իսպանիա։ Նշենք, որ պատերազմից հետո, երբ Թալիշն ամբողջությամբ դատարկվեց, բնակիչները տեղափոխվեցին Հայաստան, նրանց մեծ մասը՝ հարյուրից ավելի մարդ, ապաստան գտավ […]

Նախարարի ծննդյան արարողության հյուրերը. Ժողովուրդ

«ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օգոստոսի 8-ին դարձել է 68 տարեկան: Սակայն, «Ժողովուրդի» տեղեկություններով, նախարարն իր պաշտոնական ծնունդը նշել է օգոստոսի 12-ին, «Ծիրանի» ռեստորանում, պաշտոնյաների նեղ շրջապատի հետ: Բնականաբար, Սերգո Կարապետյանի ծննդյան արարողության հիմնական հյուրը եղել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը»:

«Կիլիկիայի Հակոբի» խնդիրները. Ժողովուրդ

«Շուրջ մեկ ամիս է՝ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է անցկացնում Հակոբ Հակոբյանին պատկանող «Երեւանի գարեջուր» ՓԲԸ–ում: Այս փաստն ինքնին ուշագրավ է, քանի որ նախորդ համանման ստուգումների արդյունքում ՊԵԿ-ը Հակոբյանի ընկերության նկատմամբ 500 մլն դրամ տուգանքի ակտ էր կազմել: Հետագայում ընկերության փաստաբաններն ակտը բողոքարկեցին եւ մոտ 1 տարի տեւած դատական քաշքշուկներից հետո «Երեւան գարեջուրը» հաղթեց […]

Ֆեյսբուքում զգույշ արտահայտվեք. Հրապարակ

Նոյեմբերի 8-ին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններին ամերիկյան իշխանություններն աշխարհի բազմաթիվ երկրներից դիտորդներ են հրավիրում Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ է մեկնելու նաև ՀՀ երիտասարդ քաղաքական գործիչներից կազմված մի խումբ, որտեղ մեկական ներկայացուցիչ է լինելու իշխող ՀՀԿ– ից և ՀՅԴ-ից, «Ազատ դեմոկրատներից», «Քաղաքացիական պայմանագրից», «Լուսավոր Հայաստանից» և այլն։ Թեկնածուների ցանկը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, այն մի քանի […]

Ռիոյում Հայաստանն ունի առաջին մեդալը

Սիմոն Մարտիրոսյանն Օլիմպիական խաղերում նվաճեց Հայաստանի համար առաջին մեդալը: Ծանրամարտի 105 կգ քաշային կարգում հայ մարզիկը դարձավ արծաթե մեդալակիր: Այս քաշային կարգում Օլիմպիական չեմպիոն է դարձել Ուզբեկստանը ներկայացնող ծանրամարտիկ Ռուսլան Նուրուդինովը: Երկամարտում Սիմոն Մարտիրոսյանը գրանցեց 417 կգ (190+227): Պոկում վարժությունում նա հաջող կատարեց առաջին եւ երկրորդ մոտեցումները (185 եւ 190 կգ), իսկ երրորդ մոտեցումը՝ 195 […]

Էջմիածնի նախկին քաղաքապետն «անակնկալի» է եկել, երբ ցանկացել է առաջադրվել. Հրապարակ

«Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանն օրերս պարզել է, որ 2014 թվականին իր ընտանիքին հանել են գրանցումից։ Նա այդ մասին պարզել է, երբ ցանկացել է փաստաթղթեր պատրաստել քաղաքապետի առաջիկա ընտրություններին մասնակցելու համար։ «Գնացի, ասացին, որ 2014 թվականից մենք այլեւս էջմիածնում գրանցված չենք, ու որ մեր ընտանիքից մեկն է նման դիմում գրել։ Աբսուրդ է, մեզնից ոչ մեկը […]

Դուգինի հայտարարությունը քաղաքական կարճատեսություն է.Արտաշես Գեղամյանը զայրացած է

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը սուր քննադատության է ենթարկել «Ցարգրադ» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Դուգինին, «Դուգինի դիրեկտիվը» հեղինակային ծրագրի ընթացքում հնչեցված հայտարարությունների համար: Այս մասին հաղորդում է arminfo.am լրատվական կայքը: Ըստ Գեղամյանի, իր ծրագրում Դուգինը հանդես է եկել վիճելի և հակասող փաստարկներով, կապված ղարաբաղյան հակամարտության և այդ գործընթացին տարածաշրջանային երկրների և համաշխարհային տերությունների ներգրավվածության կապակցությամբ: […]

Տեսնու՞մ էք իրական հավատքն ինչ ուժ ունի

Տեսնու՞մ էք իրական հավատքն ինչ ուժ ունի: Պողոս առաքյալը գրում է, որ Հիսուս Քրիստոսին հավատալով մենք իսկապես դառնում ենք Աստուծո որդիներ (Գղ. 3:26): Միայն թէ հավատալը, չի նշանակում, գիտենալ որ Աստված կա: Այլ ապրել այդ համոզումով: Ու այդտեղ մարդու համար իրականանում են այն բոլոր հրաշալի խոստումները, որ Աստված իր զավակներին Ավետարանել է Սբ. Գրքում: – […]

Ինչպե՞ս հասկանալ, որ կործանում եք ձեր հարաբերությունները

Մեր անզգույշ քայլերը հաճախ կարող են անդառնալի վնաս հասցնել մեր հարաբերություններին: Միևնույն ժամանակ, թվում է, թե սեփական բնավորության փոքրիկ փոփոխություններն ու սահմանափակումները կարող են երջանկություն ու հանգստություն բերել մեր անձնական կյանքին: Շատ կարևոր է կառավարել սեփական էմոցիաները կոնֆլիկտներից խուսափելու և սխալներ չգործելու համար: 1. Դուք պարզաբանում եք ձեր հարաբերությունները մարդկանց առջև Դա շատ-շատ վատ է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի