12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

«Չարախնդում են»

«Մենք պետք է օպտիմիստ լինենք: Բոլորս պետք է ջանանք անել այնպես, որ կառավարության  ծրագիրն իրականանա: Կարծում եմ՝ բոլոր պատգամավորները պիտի աջակցեն, որ մեր երկիրը գոնե մեկ քայլ առաջ շարժվի», – Henaran.am-ի  հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը՝ շեշտելով, որ վարչապետի բնորոշումն իսկապես դիպուկ էր. մենք   ծանր ծանրաձող ենք վերցրել, բայց այլ տարբերակ չունենք:

«Ես ողջունում եմ կառավարության այն մոտեցումը, որ ընտրել են հավակնոտ ու ռիսկային ճանապարհ: Կարծում եմ՝ կառավարությունը կկարողանա այդ ծրագերերն իրականացնել, քանի որ հասարակությունն էլ է դրան հավատում: Եթե լավ մենեջերներ լինեն ու աշխատեն նորմալ,  կկարողանան իրագործել այդ ծրագիրը: Ես դեմ եմ այն փաստին, որ մարդիկ չարախնդում են: Պետք է ոչ թե չարախնդալ, այլ ինչ-որ բանով օգտարկար լինել: Եթե միահամուռ կերպով ամեն մեկս մեր չափով ջանք թափենք, կկարողանանք առաջ շարժվել», – ընդգծեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ