28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Վահան Ղազարյանը ծանր հոգևիճակում է. ինքնասպանության փորձ է կատարել

«Վահան Ղազարյանը չի ընդունում իր մեղքը, սկզբում նա հոգեպես անհավասարակշիռ վիճակում է եղել ու մտածել է, որ մեղքն ընդունելով կհատուցի կատարվածի համար: Հետո երբ զրուցեցի պաշտպանյալիս հետ, պարզ դարձավ, որ կատարվածը դժբախտ դեպք է եղել: Հաջորդ օրը նա ավելի սթափ էր և գիտակցում էր կատարվածը, հետևաբար հայտարարեց, որ մեղքը չի ընդունում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը, որը հանդիսանում է 22-ամյա Լևոն Սահակյանին դիտավորյալ սպանելու մեջ մեղադրվող Վահան Ղազարյանի պաշտպանը:

Մարինե Ֆարմանյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը, իմանալով Լևոն Սահակյանի մահվան մասին, ինքնասպանության փորձ է արել.«Հոկտեմբերի 21-ին քննչական գործողության էինք մասնակցում, երբ իմացավ, որ Լեւոնը մահացել է, ծանր հոգեբանական վիճակում հայտնվեց:  Իմ գնալուց հետո ամրակ էր  կուլ տվել՝ փորձելով կյանքին վերջ տալ: Անմիջապես  անհրաժեշտ բուժօգնություն է ստացել և կյանքը փրկվել է»,- նշեց  փաստաբանը:

Նշենք, որ Վահան Ղազարյանի կինը և մայրը չեն հավատում , որ նա կարող էր մարդ սպանել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի եւ Լեւոն Սահակյանի միջեւ վիճաբանությունը սկսվել էր Լեւոնի նշանածի աշխատավարձը՝ 80 հազար դրամ  չվճարելու պատճառով: Լեւոնի նշանածը՝ Սեւան քաղաքի բնակչուհի Արեգնազը, աշխատելիս է եղել Վահան Ղազարյանի մոտ, որին դպրոցի տնօրինությունը աշխատավարձը չի վճարել: Այդ օրը Վահան Ղազարյանը 22-ամյա երիտասարդին զանգել եւ կանչել է դպրոց՝ նշանածի աշխատավարձը տալու համար, սակայն, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որից հետո սրտի եւ թոքի վնասվածքներով Լեւոնը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ երկու օր անց մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Վահան Ղազարյանը կալանավորված է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ