06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող Հայաստանի քաղաքացուն

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն օգոստոսի 17-ին այցելել են Հայաստանից քաղաքացիական անձին, որին ձերբակալել են Ադրբեջանի Նախիջեւայի Ինքնավար հանրապետությունում: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակությունից: Այցի ընթացքում քաղաքացուն հայտնել են Կարմիր Խաչի միջոցով հարազատներին նամակ փոխանցելու հնարավորության մասին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի Արարատի մարզի Այգեպատ գյուղի 61-ամյա բնակիչ Հենրիկ Աղեկյանը […]

Հետախուզվող կինը 14 տարի անց հայտնաբերվեց

Օգոստոսի 15-ին, ժամը 15-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել է 1959 թ. ծնված Սվետլանա Մ.-ն: Նա 2002 թ. հունվարի 28-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Արթուր Ալեքսանյանը սափրում է Կարեն Գիլոյանի գլուխը. պատճառը…/վիդեո/

2008 թվականին Պեկինի խաղերի ժամանակ մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը խոստացել էր սափրել գլուխը, եթե Օլիմպիական չեմպիոն ունենանք: Գիլոյանը կատարել է իր խոստումն Արթուր Ալեքսանյանի չեմպիոնությունից հետո.

Արարատի մարզում ընտանիքի անդամները հարսանիքից վերադառնալով՝ վթարի են ենթարկվել

Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 46-ամյա Համլետ Այվազյանը իր վարած Mercedes Benz C 500 մակնիշի T100CC56 RՍՏ համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Երասխավան ավտոճանապարհի Այնթափ գյուղի վարչական տարածքում բախվել է ավտոմայրուղու լայնքով որպես ժամանակավորապես արգելապատնեշ ծառայող ավազակույտին։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, , այնուհետեւ նա բախվել է բետոնե սյուներին, իսկ […]

Թուրքիայում 2 հազար ոստիկանի եւ հարյուրավոր զինվորականների պաշտոնանկության հրաման են տվել

Թուրքիայի իշխանությունները երկու հրամանագիր են հրապարակել, որոնց համաձայն՝ պետական հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել են ավելի քան 2 հազար ոստիկաններ եւ հարյուրավոր զինվորականներ ու տեղեկատվական եւ հաղորդակցության վարչության աշխատակիցներ: Այս մասին հայտնում  է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը: Գործակալության փոխանցմամբ՝ կառավարության որոշումները հրապարակվել են պաշտոնական Official Gazette պարբերականում: Դրանցում նաեւ նշվում է Թուրքիայի Կապի եւ հեռահաղորդակցության վարչության փակման […]

Հրադադարի ռեժիմը շարունակում է խախտվել

Օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 240 կրակոց: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական […]

Նազարբաևը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 2016 թվականին կայցելի Հայաստան, Ադրբեջան, Սերբիա և մի շարք այլ երկրներ: Այդ մասին հայտնել է երկրի արտգործնախարար Երլան Իդրիսովը, գրում է РИА Новости-ն: Հունիսին Իդրիսովը հայտնել էր, որ Ղազախստանի նախագահը 2016 թվականին կայցելի Ճապոնիա, Հարավային Կորեա, Սաուդյան Արաբիա և Հորդանան, իսկ սեպտեմբերին պատրաստվում է նրա այցը Ղրղզստան: «Նախագահի միջազգային օրակարգը շատ […]

Վահան Շիրխանյանի վիճակն օրեցօր վատանում է. փաստաբան

««Զինված խմբի» գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի վիճակն օրեցօր վատանում է»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը: «Ինքը ազատության մեջ էլ ուներ առողջական խնդիրներ, ինֆարկտ ու ինսուլտ էր տարել, անազատության մեջ էլ թոքերի ինսուլտ տարավ: Հիմա երբ ամեն անգամ այցելում եմ իրեն, տեսնում եմ, որ վիճակը օր […]

Սարի թաղում հուլիսի 29-ի դեպքերի քրեական գործով ևս 2 անձ է ձերբակալվել. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) եւ 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում […]

Առաքել Մովսիսյանի նոր բիզնես ծրագիրը. Ժողովուրդ

«Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, «Ժողովուրդ»–ի տեղեկություններով, Երևան-էջմիածին մայրուղու հարևանությամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում, պատրաստվում Է գյուղատնտեսական մթերքների շուկա բացել։ Այս տեղեկությունը «Ժողովուրդ»–ը փորձեց ճշտել Առաքել Մովսիսյանից։ Վերջինս մեզ հետ զրույցում չհերքեց այդ լուրերը։ «Ես չեմ կառուցում, բայց իմ գլխավորությամբ են կառուցում, որ մեր տարածաշրջանի ժողովուրդը առանց գումարի մտնի այդ շուկայի մեջ, ապահով պայմաններում վաճառի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի