06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

ՀՀ Նախագահը շնորհավորել է Հայաստանի ազգային արխիվի տնօրենին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Վիրաբյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ իր գործունեության մեջ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «Դուք նշանակալի ավանդ եք ներդրել մեր երկրում արխիվային գործի կազմակերպման և զարգացման ասպարեզում, […]

17 ամյա Շահեն Հարությունյանը հացադուլ է անում

«Նոյեմբերի 5»-ի գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ 17-ամյա Շահեն Հարությունյանը քաղբանտարկյալներին ազատության պահանջով հացադուլ է սկսել: Այս մասին նա գրառել է ֆեյսբուքում. «ՀԱՑԱԴՈՒԼ!!! Այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 15:00-ից Ազատության հրապարակում սկսում եմ հացադուլ՝ ի պաշտպանություն Դավիթ Սանասարյանին և Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին»։   Հիշեցնենք, Շահեն Հարությունյանը դատապարտվել էր  4 տարվա պայմանական ազատազրկման:

Հպարտ եմ մեր մարզիկներով. Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանն իր միկրոբլոգում  անդրադարձել է Ռիոյում հայ մարզիկների գրանցած հաջողություններին: «Օլիմպիական ոսկի Հայաստանի համար: Իսկապես հպարտ եմ Ռիո-2016-ի մեր մարզիկներով: Արթուր Ալեքսանյան (ոսկի), Միհրան Հարությունյան (արծաթ), Սիմոն Մարտիրոսյան (արծաթ), Գոռ Մինասյան (արծաթ)»,- գրել է Մխիթարյանը՝ իր էջում տեղադրելով տղաների լուսանկարները:

Վերաքննիչը գրավի դիմաց ազատ արձակեց Արմեն Մարտիրոսյանին

Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ 1 միլիոն դրամի դիմաց ազատ արձակեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին: «Վերաքննիչը թույլատրելի համարեց եւ 1 միլիոնի դիմաց ազատ արձակեց Արմեն Մարտիրոսյանին: Ես ասել եմ եւ էլի եմ ասում, որ սա քաղաքական որոշում էր: Այժմ նա նորից «Նուբարաշեն» ՔԿՀ է տեղափոխվել, մինչեւ գրավը վճարվի […]

Երթևեկության փոփոխություն՝ Երևանում

Հարգելի համաքաղաքացներ, տեղեկացնում ենք, որ «Արագընթաց Երևան» խորագիրը կրող մոտոկրոսի, կվադրոցիկլի, սպորտային ավտոմեքենաների, հեծանվավազքի և բայքերների մրցաշարի անցկացումով պայմանավորված՝ օգոստոսի 20-ին՝ ժամը 10։30-ից մինչև 16։30-ը, փակ կլինի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը։ Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Քննչական կոմիտեն մանրամասներ է հաղորդում. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

2016թ. օգոստոսի 15-ին` ժամը 10:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի «ԳԱԶ 33081» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհին կողաշրջվել է: Ավտոմեքենայում գտնվող 17 զինծառայողներ մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են բժշկական կենտրոններ: Զինծառայողների զգալի մասի մոտ հայտնաբերվել են միայն թեթև մարմնական վնասվածքներ: Կոտրվածքներ են ստացել միայն 4 զինծառայող, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի […]

Եղանակը Հայաստանում

Օգոստոսի 18-ին՝ երեկոյան ժամերին, հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում օգոստոսի 17-ի գիշերը մայրաքաղաքում կդիտվի +22+24, իսկ վաղը ցերեկը՝ +35+37 աստիճան տաքություն: Ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +25+30, Կոտայքում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +25+30, […]

Ի՞նչն է խեղդում Հայաստանին /վիդեո/

«Ռուսաստանի ու Հայաստանի միջև կան խորը տարաձայնություններ Արցախի հետագա ճակատագրի հետ կապված»,-այսօր` օգոստոսի 17-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին հայտարարաեց   քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: « Հայկական կողմը իր պարանոցին կախաղանի օղակի պես փաթաթված ունի պարտավորություններ ԵՏՄ-ի առաջ, ՀԱՊԿ-ի առաջ, Գազպրոմի առաջ, Ռոսնեֆտի, ինչը խեղդում է Հայաստանին։ Եվ եթե այդ բեռից Հայաստանն իր պարանոցը չի ազատում, ապա […]

Վթար Երեւան-Մեղրի ավտոճանապարհին

Օգոստոսի 16-ին, ժամը 21.22-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 53 կմ-ի հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 53 կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի 23 LU 914 պետհամարանիշի (վարորդ` Վ. Ն. ծնվ. 1993 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ […]

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը եզրափակիչ գոտեմարտում ոգևորել են Արթուր Ալեքսանյանին (լուսանկարներ)

Բրազիլիայում ընթացող Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի 98 կգ քաշային կարգում երեկ գյումրեցի Արթուր Ալեքսանյանը դարձավ ոսկե մեդալակիր: Աշխատանքային այցով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ ոգևորել է երեկ մրցագորգ դուրս եկած Արթուր Ալեքսանյանին եզրափակիչ գոտեմարտում: Եզրափակիչ փուլում 24-ամյա ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 3:0 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի