08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մեռիր քո ձգտած կոմֆորտի մեջ

Եթե ձեր կյանքն իրական Քրիստոնեական մտածողությամբ ապրեք, հնարավոր է, որ մարդիկ ծիծաղեն ձեր վրա: Գիտե՞ք ինչու է այսպես: Որովհետև կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է թվում, իսկ փրկվածների համար դա Աստուծո զորությունն է (Ա.Կր 1:18):

Մարդկանց համար խաչը հիմարություն է թվում, որովհետև դա տառապանք է, մինչդեռ այս աշխարհը մամուլով մեզ ասում է, մի՛ տառապիր, այլ կոմֆորտի ու վայելքների ձգտիր քեզ համար, մի՛ աշխատիր քո փրկության համար, այլ մեռի՛ր քո ձգտած կոմֆորտի մեջ: Սրանք ասում են այս աշխարհի «իմաստունները»:

Բայց նրանց մի՛ լսեք, ինչքան էլ մամուլը նրանց հեղինակավոր ներկայացնի: Գրված է «Պիտի կործանեմ իմաստունների իմաստությունը եւ հանճարեղների մտածումները պիտի արհամարհեմ» (Ա.Կր 1:19): Դուք Քրիստոսին լսեք:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ