30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Քննիչները հանիրավի մեղադրվել են հանցագործության կատարման մեջ

Քաղաքացիներ Աշոտ Հովհաննիսյանը եւ Արման Ստամբոլցյանը հաղորդում են տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կասկածյալ, հայերեն գրավոր լեզվին չտիրապետող Աշոտ Հովհաննիսյանի առաջին հարցաքննությանը եւ վերջինիս մասնակցությամբ կատարված առերեսումներին թարգմանիչ չի մասնակցել, սակայն ՀՀ քննչական կոմիտեի հիշյալ վարչության քննիչներ Արսեն Մկրտչյանը եւ Վիգեն Մարտոյանը արձանագրություններում կեղծ տեղեկություններ են մտցրել քննչական գործողություններին թարգմանիչ Գ. Ավագյանի մասնակցության մասին, իսկ վերջինս նույն արձանագրություններում իրականությանը չհամապատասխանող գրառում է կատարել եւ ստորագրել՝ հավաստելով իր կողմից թարգմանություն կատարելու հանգամանքը:

ՀՔԾ-ից  հայտնում են, որ հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Ա. Հովհաննիսյանի եւ Ա. Ստամբոլցյանի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:

Նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում հերքվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչներ Ա. Մկրտչյանի եւ Վ. Մարտոյանի կողմից հանցագործություն կատարելու հանգամանքը:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ դիմումատուներ Ա. Հովհաննիսյանը եւ Ա. Ստամբոլցյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հանցագործության կատարման մեջ հանիրավի մեղադրել են քննիչներ Ա. Մկրտչյանին եւ Վ. Մարտոյանին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչներ Ա. Մկրտչյանի եւ Վ. Մարտոյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով:

Միաժամանակ, ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ