17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Տարբերակը ոչ թե տեղում դոփելն է, այլ գոնե փոքրիկ քայլերով առաջ գնալը. Շարմազանով

Ազգային ժողովում  Կառավարության կողմից մշակված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին»  ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ Արդարադատության առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն եզրափակիչ ելույթում պարզաբանեց, որ այս օրենքով նպատակ է հետապնդվում մարդուն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառով չզրկել իր միակ կացարանից և չդարձնել անտուն:

Պատգամավորների առաջարկներին ի պատասխան խոստացվեց քննարկել դրանք: Ամփոփիչ ելույթից հետո նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ կիսում են փոխնախարարի այն կարծիքը, թե ամեն ինչ պետք է նայել համեմատության մեջ: «Եթե 0 է ու + 1, դա արդեն առաջընթաց է, բավարա՞ր է այդ առաջընթացը, թե չէ, իհարկե, բավարար չէ, բայց կա՞ առաջընթաց՝ թեկուզ փոքր, իհարկե: Եթե հնարավորությւն չկա մեծ քայլերվ առաջ գնալ, ապա տարբերակը ոչ թե տեղում դոփելն է, այլ գոնե աշխատել փոքրիկ քայլերով աստիճանաբար առաջ գնալը»:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ