11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Բայց դատվել ո՞վ է ցանկանում

«… Մարդիկ հավատում են ավելի վատ լուրերին, քան լավերին. և անվանարկվածը երկար ջանք պետք է գործ դնե, որ կարողանա անպիտանների միտքն էլ մաքրե: Բայց կասեք, ի՞նչ փույթ, թող չարն իր չարության մեջ խեղդվի: Իրավ է, ես էլ եմ կրկնում ժողովրդի հետ այն վեհ միտքը, թէ՝ «գեշ մարդու օր արևը սև հողի տակով արեք». Միևնույն ժամանակ […]

Ո՞րն է իմ Երևանը. Արմեն Աշոտյանը բացահայտում է

Ո՞րն է իմ Երևանը։ Իհարկե, Օպերան, Կասկադը, Հրազդանի կիրճը, Հրապարակը, Ծիծեռնակաբերդը… Բայց… Իմ Երևանն են նաև Արեշի պապական տան թթենիները, որոնց բերքը թափ տալու համար հավաքվում էր ամբողջ փողոցը։ Հարևանի նշենին, որի ծաղկման բույրը մեր թաղի բրենդներից էր: Ճանապարհի այն կոտրված եզրաքարը, որի մոտ տղերքով հավաքվում ինք, ու այն բեսեդկեն, որտեղ կրում ու կրվոմ էինք […]

Վրաերթ կատարած վարորդը 76-ամյա կնոջը տեղափոխել է հիվանդանոց

Հոկտեմբերի 7-ին, ժամը 11.50-ի սահմաններում, «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Գեղեցիկ Հ.-ին: Վարորդը տուժողին իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Էջմիածնում կոչումներ են շնորհում…

Արդեն 2-րդ օրն է` տոնական տրամադրություններ են հայոց հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնում: Քաղաքը նշում է հիմնադրման 2701-ամյակը: Ի դեպ, հոկտեմբերի 8-ը Էջմիածնի տոնի բուն օրն է: Օրը խորհուրդ ունի: 405 թ. հենց հոկտեմբերի 8-ին, հայ գրերի գյուտն արած, Մեսրոպ Մաշտոցը մուտք գործեց Էջմիածին, ուր նրան խանդավառությամբ դիմավորեց ժողովուրդը` Սահակ Պարթեւ կաթողիկոսի եւ Վռամշապուհ արքայի գլխավորությամբ: Քաղաքապետ […]

19 ամյա Արսենի մահվան մութ կետերը. ՊՆ արձագանքը

«19 ամյա Արսենի մահվան մութ կետերը. հորդոր Վիգեն Սարգսյանին » վերնագրով Henaran.am-ի հրապարակմանը արձագանքել են ՊՆ լրատվական բաժնից: Ստորև ներկայացնում ենք պատասխանը. «Սույն թվականի հուլիսի 3-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած Արսեն Մխիթարյանի մահվան առնչությամբ տեղեկացնում ենք, որ անմիջապես դեպքից հետո նշանակվել է ծառայողական քննություն, որի արդյունքում պարզվել է, որ դեպքին որևէ ծառայող անմիջական […]

Համագործակցության հուշագիր են ստորագրել

2016թ. հոկտեմբերի 2-ի Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքում, Լուսավոր Հայաստան կուսակցության (10 մանդատ), Հայկական Վերածնունդ կուսակցության (5 մանդատ) և Բարգավաճ Հայաստան կուսակցության (3 մանդատ) ստացած ձայների համամասնությունը բացառիկ հնարավորություն է ստեղծել Վանաձորի քաղաքային իշխանությունը փոխելու և Հայաստանի երրորդ խոշոր քաղաքում համագործակցային կառավարում հաստատելու համար: Հիմք ընդունելով ընդդիմադիր կուսակցությունների օգտին քվեարկած ընտրողների պահանջը, ինչպես նաև ելնելով Վանաձոր […]

Հնաոճ ավտոմեքենաներ՝ Արևի քաղաքում

Յուրօրինակ անակնկալ է մատուցվել տոնական Երևանի կենտրոնով շրջող երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին: Շահումյան հրապարակում կազմակերպված հնաոճ ավտոմեքենաների ցուցադրությունը վերջիններիս մոտ հաճելի հիշողություններ է արթնացրել: Շուրջ երեք տասնյակ խորհրդային և արտասահմանյան, նաև ինքնաշեն ավտոմեքենաները ոչ միայն տարեցների, այլև երիտասարդների ու մանկուների հետաքրքրությունն են շարժել: Ցուցադրված մեքենաներից մի քանիսն, ի դեպ, ամենատարբեր մրցարշավներում ու միջազգային ցուցադրություններում մրցանակային […]

Անկանխատեսելի եղանակ

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 9-10-ը էապես չի փոխվի, 11-ի և 12-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով: Երևանում՝ Հոկտեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված