20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սկանդալ ԱՄՆ-ում․ Հիլարի Քլինթոնին կասկածում են պետական դավաճանության մեջ /վիդեո/

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հաշված օրեր առաջ սկանդալ է հասունանում՝ թեկնածու Հիլարի Քլինթոնի նամակագրության հետ կապված։ Քլինթոնի օգնական Խումա Աբեդինի ամուսնու նոթբուքում հայտնաբերվել են Աբեդինի նամակները, որում նրան բացեիբաց լրտես են անվանում։ Մանրամասները՝ տեսանյութում  

Ռազմական ոստիկանության նախկին պաշտոնյան ազատազրկվեց կնոջը սիրահետողին սպանելու համար /վիդեո/

Դատարանը  2,7 տարով ազատազրկեց  նախկին ռեկտորի  եղբորը սպանողին։ Նոյեմբերի 4-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2 տարի 7 ամսվա ազատազրկման դատապարտեց Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Արման Կատունյանին։ Նշենք, որ սպանությունը կատարվել էր 2014թվականի հուլիսի 24-ի Գետք գյուղի մոտ։ Կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերել էր 1964 թ. ծնված Հարություն […]

«Իմ նախկին ամուսինը սպանեց մայրիկիս, սպանեց նաև ինձ ու հայրիկիս․․․»․ կացնահարված Թագուհին մանրամասնում է /վիդեո/

Նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանը երազում է մեծացնել երեխային։ Թագուհին չի ուզում , որ իր փոքրիկը կրկնակի սթրեսի ենթարկվի։ «Իմ նախկին ամուսինը սպանեց մայրիկիս, սպանեց նաևինձ ու հայրիկիս․․․»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց երիտասարդ կինը, որը արդեն անցել է ցավի և պայքարի ճանապարհը և երազում է առողջ երեխա մեծացնելու մասին։ Հիշեցնենք, որ հունիսի 8-ի գիշերը […]

Թուրքիայում արգելափակվել են WhatsApp-ը, Facebook-ը, YouTube-ը եւ Twitter-ը

Նախորդ գիշեր թուրքական իշխանությունները սահմանափակել են WhatsApp-ի,YouTube-ի, Facebook-ի եւ Twitter-ի հասանելությունը։ Դրանց սերվիսների աշխատանքն այնքան է դանդաղել, որ մարդիկ չեն կարողանում օգտվել դրանցից։ Որոշ տեղեկություններով՝ նշյալ արգելափակումները կապվում են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկարատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) 11 պատգամավորի, այդ թվում կուսակցության համանախագահներ՝ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի ձերբակալությունների հետ:

Սուրիկ Խաչատրյանին հստակ հրահանգ էր տրված․ Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը սկսել է իր առաջին աշխատանքային այցերը Հայաստանի մարզերով եւ Արցախ: Երեկ Կարեն Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցից առաջ Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին  հստակ հրահանգ է տրված եղել վարչապետի աչքին չերեւալ: Մարզային բոլոր հանդիպումներին երեկ Սուրիկ Խաչատրյանը չերեւաց: Առավել մանրամասն՝ թերթի […]

Վարչապետը բարկացել է․ Ժողովուրդ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը երեկ ԱԺ-ում ներկայացրեց սպորտի ոլորտին հատկացվող գումարների նախագիծը: Նախարարին հարցեր ուղղեց միայն գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ում հարցադրումներից հետո ակնհայտ էր Հրաչյա Ռոստոմյանի զայրույթն ու վրդովմունքը: Բանն այն է, որ Հրաչյա Ռոստոմյանի բանավոր ներկայացրածը այնքան էլ չի համընկել ծրագրի […]

Ի՞նչ է կատարվում մաքսայինում․ Հայկական ժամանակ

Տխուր տեղեկություններ են ստացվում ՀՀ մաքսային ծառայության գործունեության նոր ոճի մասին։ Հայաստան ներմուծվող այն ապրանքները, որոնք ենթակա են մաքսային զննման, ենթարկվում են այնպիսի «զննման», որ ապրանքների մի զգալի մասը վնասվում է։ Խոսքը վերաբերվում է հատկապես «փոքր» ներկրողներին, որոնց ներկրած բեռներով արկղերը դեսուդեն են շպրտվում ու եթե դրանց մեջ կան ջարդվող ապրանքներ, դրանք վնասվում են։ Ինչպես […]

ԱՄՆ դեսպանատան ինչի՞ն է պետք նրանց հարազատների անուններրի ցանկը․ Հրապարակ

«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ` հուլիսին «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ-ի գրավումից հետո ՀՀ-ում ամերիկյան դեսպանատունը դիմել էր հայաստանյան պատկան մարմիններին, որպեսզի իրենց տրամադրեն ՊՊԾ գունդը գրաված «ծռերի» հարազատների անունները՝ ԱՄՆ մուտք գործելու համար վերջիններիս վիզա չտրամադրելու նպատակով: Անկախ նրանից, որ «Սասնա ծռերը» ժողովրդի դժգոհությունից ծնված շարժում էր եւ հասարակության շրջանում համակրանք էր վայելում, իսկ ամերիկյան իշխանությունն էլ […]

Կարեն Կարապետյանը և Բակո Սահակյանը քննարկել են տնտեսական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Արցախի նախագահը շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ ու արդյունավետ գործունեություն: Արցախի նախագահը հույս է հայտնել, որ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակահատվածում հայկական երկու պետությունների բարձր մակարդակի վրա գտնվող տնտեսական […]

Ինչու՞ են դարանակալում․ Հրապարակ

Մինչ ոստիկանապետն ազդեցիկ դեմքով խորհրդակցություններ է անում եւ կարգադրում ոստիկաններին մնալ օրինականության սահմաններում, մինչ նրանց կրծքին տեսախցիկներ են փակցնում, որ կոռուպցիան վերացնեն, Երեւան-Գյումրի միջպետական ճանապարհի Պռոշյան գյուղի հատվածում անընդհատ վերուվար է անում պետավտոտեսչության մի ավտոմեքենա, մյուսը դարանակալված է գյուղի վերջում, թփերի մեջ՝ «աչքն» Աշտարակի կողմից եկող մեքենաներին, որոնք Պռոշյան են հասնում նոր կառուցված մայրուղով, որը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի