27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իմ նորածնին առևանգել են. 25 ամյա Լենան երեխա է ունեցել 52 ամյա տղամարդու համար

«ԴԱՀԿՆ-ն թույլ չտվեց, որ երեխայիս կրծքով կերակրեմ: Ամեն անգամ այս մասին խոսելիս աշխարհը գլխիս փուլ է գալիս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 25 ամյա Լենա Հարությունյանը, որը համաձայնել էր մայր դառնալ ԱՄՆ քաղաքացու երեխեյաի մայրը:

«Բոլորը շահարկում էին, թե համաձայնել եմ սուրոգատ մայր դառնալ, բայց դա այդպես չի: Ես պարզապես արհեստական ճանապարհով հղիացել եմ: Ես պահանջում եմ իմ երեխուն ու թքած ունեմ, թե մարդիկ հիմա իմ մասին ինչ են մտածում : Ես երեխայիս տեսել եմ մեկ անգամ ու նրան ինձնից խլել են առանց ինձ հարցնելու»,-ասաց Լենա Հարությունյանը:

Լենա Հարությունյանը արհեստական բեղմնավորմամբ հղիացել է 52 ամյա Կարեն Հարությունյանից:

«Այդ մարդը իմ հորից մեծ է, ինքը խնդրել էր, որ իր համար ժառանգ ունենամ: Ես էլ այդ պահին սարսափելի նեղ վիճակում էի ու չէի մտածում հետևանքների մասին: Ինքը խոստացավ ինձ ու երեխային փոխադրել ԱՄՆ: Խոստացավ ինձ ապահովել ու ուսմանս հարցը լուծել ու ես համաձայնեցի: Նա ասում էր, որ երեխային կթողնի իմ հետ: Դա իմ առաջին բալիկն էր ու ես չէի հասկանում ինչի մեջ եմ մտնում:Ինքը ինձ անընդհատ հեքիաթներ էր պատմում:Երբ ծնվեց բալիկս ես հասկացա, որ մայր եմ դարձել: Մինչ դա չէի զգում, չէի հասկանում, որ իմ սրտի տակ ուրիշ մարդ եմ կրում»,-պատմեց հուզված մայրը:

Լենա Հարությունյանը ընդգծում է, որ ի սկզբանե ինքը իմացել է, որ իր ձվաբջիջն է օգտագործվում ու հետո է միայն գիտակցել արածի պատասխանատվությունը:

Նա նշում է, որ այլևս ԱՄՆ չի ուզում գնալ և չի ուզում ուսում ստանալ.« Ես իմ երեխային եմ ուզում ու ոչ մի գումար չեմ ստացել այդ մարդուց ու դրա կարիքը չկա: Իմ երեխային խլել են ու առևանգել: Այդ սրիկաները Հայաստանում են ու ես պահանջում եմ իմ երեխային, որը արդեն 5 ամսական է»,-եզրափակեց Լենա Հարությունյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ