07 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սկանդալային բացահայտումները սեւ ամպեր են կուտակում Սեյրան Օհանյանի գլխին. Ժողովուրդ

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի` նախապես պլանավորված մամուլի ասուլիսը երեկ չկայացավ: ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ղեկավար Վահե Պապոյանը երկու տարբսր գրություններով անհեթեթ պատճառաբանություններով մերժեց լրագրողների մուտքը ՔԿՀ: Այս որոշումը թերեւս 2 պատճառ ունի, նախ որ լրագ­րողները չտեսնեն Շիրխանյանին, որը հաշմանդամ է դարձել կալանավայրում եւ ինքնուրույն չի կարողանում քայլել, երկրորդ` Շիրխանյանը խոստացել էր ասուլիսի ժամանակ […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետ

Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 85 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, շփման գծի հյուսիսային (Վերին Չայլու) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետ […]

Քոչարյանը կվերցնի խորհրդարանը. Ժամանակ

«Համախմբում» կուսակցու­թյան ղեկավար Վարդան Օսկանյանի երեկվա ասուլիսը մի քանի ուղերձներ էր պարունա­կում, որոնք ուղղված էին մե­ծամասամբ Գագիկ Ծառուկյանին: Մինչդեռ Ծառուկյանին մոտ կանգնած թերթի աղբյույրները պնդում են, որ ԲՀԿ-ն կապ չունի եւ չի ցանկա­նում գործ ունենալ Օսկանյանի հետ:  «Համախմբում»-ը ներկա­յումս գործում է բացառապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆինանսավորմամբ, եւ եթե վերջինս որո­շի վերադառնալ քաղաքակա­նություն, ապա հենց նա կգլխավորի […]

Սպառնալիք. Ժամանակ

2009 թվականի մայիսին ՊԵԿ-ի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահա­փորձ պատվիրելու մեջ մեղադրվող Արաբկիրի նախկին թաղա­պետ Ալբերտ Երիցյանի (Շտիրլից) որդին` ՀՀ Մաքսային կոմի­տեի նախկին աշխատակից Ռոբերտ Երիցյանը թերթի տեղեկություններով ներկայումս Եվրոպայում է եւ չի բացառվում, որ Խաչատրյանի պաշտոնան­կությունից հետո փորձի 7 տարի առաջ մտածածն ավարտին հասցնել արտերկրում, քանի որ Սերժ Սարգսյանի հետ պայմա­նավորվածություններն այլեւս վավեր […]

Հայոց ցեղասպանությունն ընդունած թուրք մտավորականի դեմ դատական հայց է ներկայացվել

Թուրքական ընդդիմադիր «Özgür Gündem» լրատվական կայքի 9 ներկայացուցչի դեմ դատարան հայց է ներկայացվել: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթը հայտնում է, որ Ստամբուլի դատախազությունը ներկայացրել է մեղադրական, որտեղ կայքի գլխավոր խմբագիր Բիլիր Քայան, ղեկավար կազմից Քեմալ Սանջըլըն, Ինալ Քըզըլքայան, նախկին խմբագիր Էրեն Քեսքինը, ղեկավար խորհրդի անդամներ Ասլը Էրդողանը, Բիլգե Ջոնթեփեն, Ֆիլիզ Քոչալին, Նեջմիյե Ալփաը և Ռագըփ Զարաքոլուն […]

Մի՞թե հանուն մեզ հեղվող արյունը չարժե

ՊՆ ներկայացրած նախագիծը 1000-ական դրամ վճարելու վերաբերյալ բազում քննարկումների տեղիք տվեց։ Անկախ այդ գումարի գանձման կերպերից, բաշխման սկզբունքներից և նախագծի հետ կապված այլ մանրամասներից և միգուցե, ըստ ոմանց, խոցելի կամ թերի կողմերից, նախաձեռնությունը ողջունելի է և կարծես մեզ մի քայլ մոտեցնում է մեզանում ազգային տուրքի գաղափարի ձևավորմանը և արմատավորմանը՝ յուրաքանչյուրին առիթ տալով այս ճանապարհով ևս […]

Ադրբեջանը սկսելու է աննախադեպ զորավարժություն

Սիրելի Քրիստոնյաներ: Եկեք ամսի 11ից 18ը հատուկ աղոթենք մեր հայրենիքի խաղաղության ու զորացման համար: Վաղվանից Ադրբեջանը սկսելու է աննախադեպ զորավարժություն: Հայոց զորքը ոչ վախենում է, ոչ էլ երկնչում: Նրա ուժը Տիրոջ նեցուկն է ու իր իր բազուկը: Բայց մենք էլ այդ բազկի մի զարկն ենք ու կարող ենք օգնել մեր սրտանց աղոթքներով: Այս պարզ աղոթքը […]

«Նա հայտնագործել է մեր ազգային երգը»

«Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուրնա երգեր էր հավաքում: Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում. բայց այս ամենը թվում է ինձ ո՛չ իրական: Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, […]

Թշնամու կողմից ագրեսիվ հարձակման մտավախություն կա. բաց նամակ Վիգեն Սարգսյանին

Բաց նամակ ՀՀ Պաշտպանության նախարարին Հարգելի պարոն Սարգսյան. Ձեզ է դիմում «Սատար» Հաշմանդամների հասարակական կազմակերպությունը: Կազմակեպության անդամների մեծամասնությունը` մարտական գործողությունների մասնակցած փորձառու ազատամարտիկներ և զինծառայողներ են: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից նոյեմբերի 11-ից-18-ը, Արցախի սահմանին մոտ խոշորամաշտաբ զորավարժություն սկսելու հանգամանքը՝ կա մտավախություն թշնամու կողմից ագրեսիվ հարձակման: Խնդրում ենք անհրաժեշտության դեպքում, մեզ ուղարկեք Հայ ադրբեջանական շփման գծի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի