14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տառապում է մարդը, զվարճանում են անզգամները

Մարդկանց չի կարելի ձեռ առնել, նրանք պաշտպան ունեն երկնքում: Այսօր Ֆեյսբուքը ողողված էր XFactor-ի վերջին հաղորդման մասին ձեր արդար ցասմամբ: Աստված օրհնի ձեզ, որ անտարբեր չեղաք: Այն, ինչ տեսա, զզվելի էր ու նողկալի: Տեսնու՞մ եք չարն ինչպես է խաբում մարդկանց: Տղայի մայրն ու քույրը չգիտես ինչից դրդված գրանցել են տղային, որ երևա: Իսկ ժյուրիի պատասխանը եսասեր ծաղրն էր:

Արդյունքում տառապում է մարդը, զվարճանում են անզգամները, իսկ ծիծաղում է սատանան: X-Factor (Shant TV) մարդկանց ծաղրելը հումոր չի: Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ ամբարիշտները պիտի բազմացնեն իրենց անարգանքը (Առ 3:34): Այս խոսքերը հնարավոր է մեղմ թվան, բայց չեն անցնի մինչև չկատարվեն:

Ժողովուրդ, նման բաներն Աստուծո կողմից անհետևանք չեն մնում: Shant TV / Շանթ ՀԸ հուսով եմ, կվերանայեք ձեր անձնակազմի պահվածքն ու համապատասխան որոշումներ կկատարեք:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ