18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Դա ավելի շատ անձնական հարց է, քան քաղաքական»

«Չգիտեմ՝ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ական կդառա՞, թե՞ ոչ: Վերջերս մի բան ասացին, ես էլ հիմա այդպես կատակով պատասխանեմ. Կարապետյանի վարկանիշը շատ ավելի բարձր է, քան ՀՀԿ-ի վարկանիշը: Հիմա այդ մարդուն ինչ-որ  առումով չեն էլ թողնում, որ վարկանիշ հավաքի: Այժմ, եթե նկատում եք, մարդկանց  հետաքրքրությունը Կարապետյանի նկատմամբ նվազում է: Սկզվում, անշուշտ որոշ քայլեր արվեցին   նաև PR-ի համար, իսկ այժմ,  օրինակ,  ես չգիտեմ՝ Կարապետյանը 1000 դրամների վերաբերյալ իր տեսակետն ասե՞լ է, թե՞ ոչ», – Henaran.am-ի հետ զրույցում  այսպիսի տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ ընդգծելով, որ Կարապետյանի՝ ՀՀԿ-ական դառնալն ավելի շատ անձնական հարց է, քան քաղաքական:

«Նա ինքը պիտի որոշի՝ դա ճի՞շտ քայլ է, թե՞ ոչ: Նա ինքը պիտի հասկանա՝ դա տեղի՞ն կլինի, թե՞ ոչ», – ասաց Արամ Կարապետյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ