27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Այդ կանոնների շուրջ գզվրտվեք ու կերեք զմիմյանց»

«Ես ասել եմ ու միշտ էլ կասեմ, էդ վերևներում ինչքան կուզեք օրենքներ ու կանոններ ստեղծեք ու այդ կանոնների շուրջ գզվրտվեք ու կերեք զմիմյանց … Հասկացեք, սահմամը սահմամում ապրող մարդն  է պահում, հասկացեք, որ բանակը որքան էլ որ քաջ ու հզոր, եթե ետ նայեց ու տեսավ, որ իր թիկունքում շեն չկա, թողել ու գնացել են, ինքն էլ է գնալու … ուրեմն լավ պահեցեք սահմանում ապրող մարդկանց, որ զինվորն էլ նրան պահի ու այդպես ՊԱՀՎԻ, ՊԱՇՏՊԱՆՎԻ մեր սահմանն ու երկիրը …
– Սահմանում ապրող երեխա ունեցողին էլ, Երևանի կենտրոնում ապրող. երեխա ունեցողին էլ, նույն 50000 հազար դրամն եք տալիս …. ՉԵՂԱ՜՜՜՜՜՜՜Վ
– Ծանր է կորուստներ տալը, բայց զոհված մարդիկ որքան էլ սիրելի, անփոխարինելի ու թանկ, կարող են ,,թվապես,, վերականգնվել …. պատահական չի, որ թշնամին մեր գրքերը, խաչքարերն ու եկեղեցիներն է վերացնում …. գիտի, որ մշակույթ վերականգնելու և ստեղծելու համար հազարամյակներ են հարկավոր …. մինչդեռ դուք մշակույթը միայն երևանում եք ստեղծում, մայրաքաղաքից հեռու, սահմանի մոտ գետնին եք հավասարեցրել ամեն ինչ ….սակայն. պարոնայք իշխանավորներ, մենք ձեր հույսին չենք, ինքներս ենք ստեղծում ….
…. Մի քիչ հետո գնալու եմ մեր քաղաքի նկարիչների, փայտագործների, գորգագործների աշնանային ցուցահանդեսին: Սիրտս պաթում է հրճվանքից:
Գզվռտվելով ու հայրենասիրական ճառեր ասելով չեն սահման պահում, այլ այսպես, մեզ նման: Օղորմի քեզ, ՖՌՈՒՆԶ ջան.
– է՜՜՜, Է՜՜՜, ՀԵ՜՜՜՜»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ