Ադրբեջանը կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից. Կրակոցները լսելի են նաև Ստեփանակերտի կենտրոնում. Արցախի ՆԳՆ ոստիկանություն
Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով գրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից: Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։ Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։ Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք։ Միջադեպի մասին տեղեկացրել ենք ռուս խաղաղապահների հրամանատարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով: ԱՀ ՆԳՆ ոստիկանություն



































