Արամ Ա. Կաթողիկոսը համազգային զորաշարժի կոչ է անում. այլընտրանք չկա
Ամեն ուշացրած ժամ փրկության դռները փակելու է, այս մասին գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։ «Այս վիճակում միակ բանը, որ կարող է անել Հայաստանի իշխանությունը, տարհանումն է: Ու քանի որ Հայաստանը վաղուց գործընթացների վրա ազդելու որեւէ լծակ չունի, ինձ թվում է՝ միակ կառույցն այս փուլում ՄԱԿ-ն է, որին այժմ պաշտոնապես պիտի դիմի Հայաստանի կառավարությունը: […]
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի 2 տարբեր հատվածներից լուրեր ունեմ, որ մերոնք դիրքերը թեպետ կորուստներով, թեպետ դժվարությամբ, բայց պահում են, խուճապ չկա։ Հատուկ չեմ գրում, թե որ հատվածներն են։ Չեմ կարող 100% երաշխավորել ինֆորմացիայի ճշմարտությունը (քանի որ իրավիճակը տեղում կարող է նաև կտրուկ փոխվել, մինչև գրում եմ)։ Բայց երեկվանից շրջանառվող լուրերը, թե […]
Այս պահին քաղաքացիրները փակել են Հանրապետության հրապարակ – Տիգրան Մեծ խաչմերուկը, Նալբանդյանը փողոցը։ Նրանց պահանջն է համախմբվել և խնդիրներին լուծում գբտնել։ Ակցիայի կազմակերպիչները հայտարարեցին, որ այսօր ժամը 18։00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է հանրահավաք
ՌԴ նախագահը Վլադիմիր Պուտինը հեռախոսով խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլը: Ադրբեջանի նախագահը ներողություն է խնդրել և ցավակցություն հայտնել ռուս խաղաղապահների զոհվելու կապակցությամբ: Ալիևը պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհված ռուս խաղաղապահների ընտանիքներին
Եվլախում ավարտվել են Արցախի Հանրապետության պատվիրակության ու Ադրեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները։ Նշվում է, որ բանակցություններում քննարկվել է արցախահայերի վերաինտեգրման հարցը։ Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Հիշեցնենք՝ արցախյան կողմից բանակցությունների մեկնել են «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արեգ Ավագյանը, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։ Ադրբեջանական կողմին […]
Ադրբեջանը օկուպացված Հաթերք գյուղում, նախնական տվյալներով, մեկ քաղաքացիական անձի է այսօր սպանել, այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Ադրբեջանցիները ոչ միայն չեն դադարեցրել կրակը երեկ 13։00-ից, այլև արդեն քանի ժամ է՝ կրակում և շարժվում են տարբեր ուղղություններով ու այսօր էլ շարունակում են բռնությունները։ Այսօր առավոտյան նրանք օկուպացված Հաթերք գյուղում, նախնական տվյալներով, սպանել […]
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առավոտյան գրել էի, որ ադրբեջանական զորքերը երեկ հաստատված հրադադարից հետո տեղակայվել են Ստեփանակերտի անմիջական մատույցներում: Քաղաքի տարբեր հատվածներում զինված ադրբեջանցիների ներկայությունն անխուսափելիորեն նման միջադեպերի է հանգեցնելու: Որքան տեղյակ եմ` փոխհրաձգությունը միայն Արմենավան թաղամասի ուղղությամբ է, որտեղ Շուշիից կողմից իջած ադրբեջանական ստորաբաժանումները քաղաքի համար վտանգավոր հեռավորության վրա են»:
Այս հոդվածս հատուկ եմ հրապարակում հենց ՀՀ Անկախության օրը, ոչ միայն այն պատճառով, որ իշխող վարչակազմը կանխատեսելիորեն ճամարտակելու է այսօր «ինքնիշխանության», «պետականության» և իրենց պատճառով պատմական մինիմումի հասած այլ կարևոր արժեքների մասին, այլ նաև այն պատճառով, որ եթե ճիշտ չգնահատենք գլոբալ և տարածաշրջանային տենդենցները, ապա հաջորդ տարի կարող ենք անգամ օրացույցում իներցիայով կարմիր գույնով տպվող […]




























