07 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Պորոշենկոյի շքեղ առանձնատունն Իսպանիայում /վիդեո/

Լրագրողները Իսպանիայում՝ ծովի ափին, հայտնաբերել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ չհայտարարագրված շքեղ առանձնատունը։   Լրագրողները պնդում են, որ առանձնատունը Միջերկրական ծովի ափին է, 1254 քառակուսի մետր տարածք ունի։ Տան բակում հսկայական լողավազան կա։ Վիլլան կառուցվել է 1993 թվականին, այն Պորոշենկոն ձեռք է բերել 2008 թվականին։ Առանձնատունը 4 միլիոն եվրո արժի։ Լրագրողները պարզել են նաեւ, որ […]

Ջերմաստիճանը կնվազի

Նոյեմբերի 12-15-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-16-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով: Երևանում նոյեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լավն է մեր բանակն, իրոք, լավն է, բայց… (վիդեո)

«Հատկապես սահմանամերձ գոտում` ճակատի հատվածում, զորամասերը շատ լավ պատրաստվածություն ունեն»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց «Ողջ մնալու արվեստ» հ/կ ղեկավար, Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը: «Լավն է մեր բանակն, իրոք, լավն է, բայց օրերից մի օր այդ պաշտպանությունը կարող է ճեղք տալ»,-նկատեց նա` հավելելով, որ նախահարձակ լինելը ևս մեր բանակի քայլերից պիտի լինի: Ազատամարտիկ Շահե […]

Քննարկվել են Եվրոպական Միության հետ ռազմական համագործակցության հեռանկարները

Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական Միության ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Միխայիլ Կոստարակոսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցության հեռանկարները: Եվրոպական Միության ներկայացուցիչը տեղեկացրել է միջազգային խաղաղարար և կայունության հաստատման առաքելություններին գործընկերների մասնակցության հնարավորությունների և ձևաչափի մասին։ Զրույցի ընթացքում Դավիթ Տոնոյանը Միխայիլ […]

Թրամփը կլսի Էրդողանին․ Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան

Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին մեկնաբանել է, թե ինչպիսի ընթացք կստանան թուրք-ամերիկյան հարաբերությունները նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք: Թուրքական «Yenisafak» թերթի կայքի փոխանցմամբ՝ դիվանագետը Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը պայմանավորել է 3 գործոնով. ԱՄՆ-ի՝ Իրանի, Ռուսաստանի հետ հարաբերություններով և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարով: Ըստ նրա՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների հարցում Թրամփի մոտեցումները  հստակ չեն […]

Մենք հասկանում ենք, որ դուք բազմաթիվ դարդ ու ցավ ունեք. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Տավուշի մարզ: Դիլիջան քաղաքում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և համայնքների ղեկավարների հետ վարչապետ Կարապետյանը քննարկել է մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները: Տեղեկացնելով, որ հանրապետության բոլոր մարզերի և համայնքների ղեկավարների հետ քննարկվելու է յուրաքանչյուր մարզի զարգացման տեսլականը՝ վարչապետը նշել է. «Մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ ստանալ բոլոր […]

20 տարի ապրել եմ դժոխքում. ցմահ դատապարտյալը մանրամասնում է

Ստեփան Գրիգորյանը 20 տարի է արդեն ճաղերի հետևում է: Ցմահ դատապարտյալը այս տարիների հասցրել է արժեքները վերագնահատել ու հասկանալ, որ հասարակության մեջ ապրելու համար պետք է մաքուր լինել: Henaran.am-ի հետ նամակագրական կապ հաստատած ցմահ դատապարտյալը նշում է, որ 20 տարի ապրել է դժողքում, երբևէ իր դրախտ-ընտանիք վերադառնալու ակնկալիքով: «Բոլորը անդրադառնում են քրեական գործին: Ես արդեն […]

Խուլիգանություն և գողություն

Ոստիկանության Կումայրիի և Վաղարշապատի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Արմավիրի մարզի Գայ գյուղի «Մեյմանդար» կոչվող շուկայի տարածքից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Գևորգ Ս.-ն, որը 2015 թ. դեկտեմբերի 7-ից Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի և 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի մեղադրանքով:

Ի՞նչ կուզեք, որ Հիսուս Քրիստոսը ձեզ համար անի

ՀԻՍՈՒՍ ԵՐԲԵՔ ՉՀԱՐՑՐԵՑ, ԹԵ՝ « Ի՞ՆՉ ԵՔ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՁԵԶ ԱՍԵՄ», ԱՅԼ ՀԱՐՑՐԵՑ. «Ի՞ՆՉ ԵՔ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՆԵՄ» (ՄԱՏԹ. 20:32): «Գթասիրտ» մարդիկ, ի՞նչ է օգուտը կարեկցանքի, երբ քաղցածին «կարեկցում» ենք, բայց հաց չենք տալիս, երբ նեղյալի ցավը «կիսում» ենք, բայց պաշտպան չենք կանգնում, երբ պայքարողին «հուսադրում» ենք, բայց անօգնական ենք թողնում… Ի՞նչ է […]

Ռուբլին էժանացել է

Հայաստանյան առևտրային բանկերում այսօր մեկ դոլարը գնվում է նվազագույնը 475 դրամով, առավելագույնը՝ 478 դրամով, վաճառվում է նվազագույնը՝ 479 դրամով, առավելագույնը՝ 480 դրամով: Մեկ եվրոն գնվում է նվազագույնը`513 դրամով, առավելագույնը 517 դրամով, իսկ վաճառվում է նվազագույնը՝ 521 դրամով, առավելագույնը 528 դրամով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է նվազագույնը 7.10 դրամով, առավելագույնը՝ 7.25 դրամով: Մեկ ռուսական ռուբլին վաճառվում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի