Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Վարդան Առաքելյանի մահվան դեպքի առթիվ
Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ժամկետային զինծառայող Վարդան Առաքելյանի մահվան դեպքի առթիվ: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Զինծառայող Վարդան Առաքելյանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքն ստացել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: Նախնական տվյալներով` 2016 թվականի նոյեմբերի 13-ին` ժամը 02:15-ի սահմաններում, […]




































