28 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

«Անհասկանալի է»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում  ամփոփեց շաբաթվա կարևորագույն իրադարձությունները՝ ընդգծելով՝ ամենակարևորը կառավարության կողմից ներկայացրած «Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու օրենսդրական փաթեթ»-ի քննարկումն ու քվերակությունն էր:

Փոստանջյանը կրկին շեշտեց, որ այս նախագծի բովանդակությանը դեմ է, ապա հիշեց, որ քննարկման ընթացքում շատ էին դեմ արտահայտվողները, բայց այդ դեմ արտահայտվողները կողմ քվեարկեցին նախագծին: Պատգամավորն իր մտահոգությունը հայտնեց նախագծի որոշ դրույթների հետ կապված. «Անհասկանալի է, երբ օրինակ թշնամու գնդակից չեն զոհվել, չեն կարողանալու օգտվել հիմնադրամի միջոցներից»,-ասաց Փոստանջյանը՝ ապա հավելեց, որ այս նախագիծը չի հետապնդում արդար նպատակ, եթե դիտարկվում են ապագա դեպքերը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ