«Ինչո՞ւ չես անում, ինչ որ ասում ես»
«Քո գործերը թող ամոթի չմատնեն քո շրթների խոսքերը, որպեսզի, երբ խոսես, չասեն «Ինչո՞ւ չես անում, ինչ որ ասում ես»: (Սբ․ Գրիգոր Աստվածաբան)
«Քո գործերը թող ամոթի չմատնեն քո շրթների խոսքերը, որպեսզի, երբ խոսես, չասեն «Ինչո՞ւ չես անում, ինչ որ ասում ես»: (Սբ․ Գրիգոր Աստվածաբան)
ՀՀ-ում գործող ընկերությունները, հնարավոր է, մոտ ապագայում սկսեն փակվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով կաթնամթերք արտադրող խոշորագույն ընկերություններից «Աշտարակ կաթ»-ի դժվարությունները: Հարկային պարտավորությունների հետ կապված խնդիրների պատճառով ընկերությունը վերջերս դադարեցրել է արտադրությունը: Մակարյանի խոսքով՝ վերջին տարիներին բնակչության գնողունակությունը կտրուկ նվազել է, դրա հետ մեկտեղ՝ նաեւ մանրածախ […]
Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն: 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-23-ը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում՝ Նոյեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Վահան Շիրխանյանը ձերբակալվել է առողջ, բայց հիմա դարձել է հաշմանդամ» ,-այսօր՝ նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Վահան Շիրխանյանի պաշտպանը՝փն Հայկ Ալումյանը: Փաստաբանը երեք օր առաջ է տեսակցել Շիրխանյանի հետ և իր փոխանցմամբ՝ ցնցված է: «Վահան Շիրխանյանն ասաց, որ այս 11 ամիսների ընթացքում, որ նա գտնվում է քրեակատարողական հիմնարկում, ավելի քան 4000 դեղահաբ է խմել, որոնց […]
Վանաձորում նախօրեին, 21-ամյա երիտասարդին սպանել են դանակի 6 հարվածով: Տեղեկությունների համափայն արդեն կա ձերբակալված: Հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրիք 104 հոդվածով (սպանություն): Դեպքը տեղի է ունեցել Երեւանյան խճուղի 88 հասցեի «Ավտոտեխսպասարկման» կայանի մոտ, որտեղ կանչով ժամանած շտապօգնության բժիշկները հայտնաբերել են երիտասարդին արդեն իսկ մահացած վիճակում: Դիակի վրա հայտնաբերել են դանակի բազմաթիվ հարվածներ մեջքի, որովայնի […]
Henaran.am-ի զրուցակիցն է Հելսինկյան ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: –Պարո՛ն Սաքունց, Կառավարության նիստի ժամանակ վարչապետը հանձնարարեց Արդարադատության նախարարին երկշաբաթյա ժամկետում նախապատրաստել և ներկայացնել ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին օրենքի նախագիծ: Ըստ Ձեզ` արդյոք քաղաքական կամք կա` կանխելու ապօրինի հարստացման նոր դեպքերը, պատժելու պաշտոնյաներին: -Եթե քաղաքական կամք լիներ, ապա օրենսդրությունը թույլ է տալիս, որ բազմաթիվ հաղորդումների հրապարակումների հիման […]
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանի և Դավիթ Օհանյանի գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում կներկայացնի մայրաքաղաքում Ամանորի տոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման համապարփակ ծրագիր: Քաղաքապետի կողմից հստակ պահանջ է դրվել ծրագրի մշակման հիմքում դնել միջոցառումների համեստ ձևաչափով անցկացման սկզբունքը: «Ինչպես գիտեք, դեռ մայիս […]
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի 5-ից 18-րդ փողոցների՝ իրենց նրբանցքներով և փակուղիներով, Մերձավան գյուղի 4-րդ փողոցի, թիվ 15166 զորամասի, ավազի հանքի, Պետգույքի կառավարման վարչության ՊՈԱԿ-ի ջրամատակարարումը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման «ոտքի վրա» հանդիպում են ունեցել Պերուում՝ օդանավակայանում։ Лайф-ի տվյալներով՝ Օբաման ինքն է մոտեցել Պուտինին։ Հանդիպումը տեւել է մոտ 3 րոպե, թե ինչ են քննարկել նախագահները, դեռեւս հայտնի չէ։
Նոյեմբերի 20-ին, ժամը 18.20-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Փափազյան փողոցի թիվ 13 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1977 թ. ծնված Համբարձում Հովհաննիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, ժամը 20-ին, մահացել է: Կատարվում է քննություն:
























