Մայրաքաղաքում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում շարունակվում են իրականացվել ձմռան նախապատրաստական աշխատանքները, նաև համաձայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, ըստ անհրաժեշտության վերականգնվում են շենքերի անձրևատար խողովակները: Զեկուցվել է նաև, որ ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով, քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ևս իրականացվում են ձմռան […]