15 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Իշխանությունը չի խանդում

«Իշխանության մեջ խանդ չկա: Ես տարբեր ժամանակահատվածներում հնչեցրել եմ, որ ժամանակն է, որպեսզի մեր շատ կուսակցություններ, որոնք որոշակի ընդհանրություններ ունեն իրենց ապագա հայացքներում, միավորվեն: 79 կուսակցություն ունենալը մեր պետության մեջ անհասկանալի է: Մենք շատ ուրախ ենք նրանց միավորման համար, սակայն ուզում ենք, որ դրանք հարատև լինեն, ոչ թե խորհրդարան մտնելուց հետո մոռացվեն կամ միայն ընտրությունների […]

Փաշինյանի կուսակցությունը փոխե՞լ է մոտեցումը

«Այն, ինչ կա արդեն երեկվա մամլո հաղորդագրության մեջ, ֆիքսված է, մնացած մանրամասները կիմանաք ամսի տասներկուսին: Այս փուլում կարող ենք արձանագրել, որ ունենք  երեք կուսակցությունների՝ համատեղ ընտրություններին գնալու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական պայմանագիր» փոխնախագահ Սուրեն Պապիկյանը: Այն փոքրիկ տարաձայնությունները, որ կան կարող են հարթվել, անհրաժեշտ է լինում թիմային աշխատանք: Եթե այդ աշխատանքը բոլորիս համար կունենա […]

«Զինված խմբի» գործով առաջին դատական նիստը «թեժ» էր

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  այսօր՝ դեկտեմբերի 2-ին, հետաձգվեց «Զինված խմբի» գործով դատական նիստը: Նիստը սկսվեց մոտ մեկ ժամ ուշացումով, քանի որ լրագրողների ու դատարանի միջև խնդիրներ եղան: Արդեն հայտնել ենք, որ դատական կարգադրիչների ղեկավար Արթուր Փիլոսյանը արգելում էր 7-ից ավելի լրատվամիջոցի ներկայություն դատարանում: Դատավոր Արմեն Բեկթաշյանը ներկայացրեց մեղադրանքները: Նիստը […]

«Վերջնական որոշումն ընդունում է հայկական կողմը» /վիդեո/

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում՝ ասուլիսի ընթացքում անդրադարձավ Մոսկվայում ստորագրված հայ-ռուսական միացյալ զորախմբավորման մասին համաձայնագրին: Նա նշեց՝  այս պայմանագիրը բնական շարունակությունն է բազայի պայմանագրի, որը նոր չի գործում և նոր բան չի բացահայտում: Նա ասաց, որ այս պայմանագրի առաջին նորությունն այն է, որ եթե նախկինում զորամիավորման կարգավորման հարցը լուծվում էր […]

«Գոտկատեղից ներքև հարված՝ Թուրքիային ու Ադրբեջանին

«Հայաստանի եւ Ռուսաստանի ԶՈՒ-ի Միացյալ զորամիավորման մասին միջպետական համաձայնագրի կնքումը ծանր, սպորտային բառապաշարով՝ գոտկատեղից ցածր հարված էր Թուրքիայի և Ադրբեջանի նեոօսմանական և պանթուրքիստական նկրտումներին: Ադրբեջանի քաղաքական էլիտայի հիստերիան, դրան հետևած՝ Պակիստանի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունները, ՕՊԵԿ-ի անդամ երկրների հանդիպմանը մասնակցելու պատրաստակամությունը, ինչպես նաև Թուրքիայի նախագահի՝ Ասադի ռեժիմը տապալելու վերաբերյալ սկանդալային հայտարարությունը պարզ տեքստով ուղղված մեսսիջներ են […]

«Ավելի հետաքրքիր կարող եմ խոսել, քան Զարուհի Փոստանջյանը»

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկում է, որ ժողովրդի ապստամբելու իրավունքի մասին հայտարարությունն ընդունվի ԱԺ-ի կողմից: Այսօր նրա այս նախագիծը քննարկման դրվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Պատգամավորը նախ պատմական ակնարկ կատարեց դեպի 1901թ., երբ ժողովրդական ապստամբությամբ զորավար Անդրանիկի գլխավորությամբ ժողովուրդը փորձեց գրավել Առաքելոց վանքը դրանով փորձելով ցնցել Օսմանյան կայսրությունը: Համեմատություն տանելով սրա […]

ՄԻՊ աշխատակիցները չհայտարարված այց են կատարել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի աշխատակիցները 2016 թվականի դեկտեմբերի 01-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք հանդիսանում են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդի անդամներ, իրականացրել են չհայտարարված, մոնիթորինգային այց «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: Խմբի անդամներն այցի ընթացքում առանձնազրույցներ են ունեցել քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների հետ, ինչպես նաև անմիջականորեն ծանոթացել են քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին: […]

ՀՀ ԱԳ նախարարը ՀՀ Նախագահին զեկուցել է առաջիկայում միջազգային կազմակերպություններում Հայաստանի ներգրավվածության ուղղությամբ աշխատանքների մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Հանրապետության Նախագահին զեկուցել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածության ուղղությամբ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը, առաջիկա անելիքներն ու ձեռքբերումները, այդ թվում՝ օրերս Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթնաժողովում կայացված որոշման համաձայն Հայաստանի կողմից միջազգային հեղինակավոր այդ կազմակերպության նախագահության ստանձնումը, ինչպես նաև գագաթնաժողովի եզրափակիչ բանաձևում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը կազմակերպության […]

«Հակառակորդին գիշերը լավ ցավացրել են»

Դիրքերում հանգիստ է իրավիճակը, իսկ հակառակորդի յուրաքանչյուր քայլ հսկվում է հայ դիրքապահի կողմից…. խոսեցի երրորդ պաշտպանական շրջանի հենակետերում կանգնած տղերքի հետ ու հավաստիացրեցին, որ հակառակորդին գիշերը լավ ցավացրել են, սակայն էս օրերին երկու դիրքապահ տղերք բեկորային վնասվածք են ստացել…. նախ չգիտեմ ինչու էս մասով հաղորդագրություն չի եղել, բայց դրա մասով չէ, որ կցանկանամ գրել, այլ […]

Տարեկան գրեթե 2000 ահազանգ է լինում ընտանեկան բռնության վերաբերյալ /վիդեո/

Այսօր «Հենարան» ակումբում «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ  ասուլիսի ընթացքում  փաստաբան Դավիթ Վարդանյանն ասաց՝   ՀՀ-ում բազմաթիվ ՀԿ-ներ կան, որոնք զբաղվում են կանանց եւ երեխաների բռնության հարցերով: Տարեկան գրեթե 2000 ահազանգ է լինում ընտանեկան բռնության եւ կանանց 7-8 մահվան դեպք է լինում տարեկան: Իսկ ոստիկանության տվյալներով՝ ահազանգերի թիվը 500 է, մահվան թիվը՝ 10: Սա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի