02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Կառավարությունը մերժել է Թեւան Պողոսյանի՝ զինվորականների սոցիալական ծառայությունների մասին օրինագիծը

Կառավարությունը օգոստոսի 11-ի նիստում հավանություն չի տվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի՝ զինվորականների համար սոցիալական ծառայությունների մասին օրինագծին: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ենթադրում է, որ Առողջապահության եւ Աշխատանքի նախարարությունների ու մարզպետարանների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը պետք է կանոնավոր այցելի զորացրված վիրավոր […]

Կառավարությունը 100 միլիոն դրամ հատկացրեց «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Հայաստանի անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով «Դասական երաժշտության աջակցություն» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2016 թվականի ինն ամսում հատկացնել 100 միլիոն 760 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման […]

Նախագահը Մոսկվայից հստակ ազդակ ուղղեց Բաքվին և միջազգային հանրությանը. Էդուարդ Շարմազանով

«Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր  Պուտինի հանդիպումը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները վերելքային փուլում են` թե տնտեսական, թե քաղաքական, թե հումանիտար և թե ռազմական առումներով»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  անդրադառնալով երեկ՝ օգոստոսի 10-ին կայացած Սարգսյան-Պուտին հանդիպմանը ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Թե՛ ռուսական կողﬕց և թե՛ հայկական կողﬕց […]

Պետբյուջեից 17.5 մլն. դրամ հատկացվեց հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանին

Կառավարության այսօրվա նիստում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի մասնաշենքի վերակառուցման նախագծային աշխատանք­ների իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդիցքաղաքաշինության նախարարությանը 2016 թվականի 9 ամսվա համար հատկացվեց` 17 միլիոն 540 հազարդրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտականդասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր»հոդվածով: Կառավարության այս որոշման նախագիծը գործադիրին ներկայացրեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:  

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրազիլիա

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն: Նախագահը կսատարի Ռիո դե Ժանեյրոյում 31-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի օլիմպիականներին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի մայրաքաղաք Բրազիլիայում ՀՀ դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը: Նախատեսված են նաև ՀՀ Նախագահի […]

Որտե՞ղ կարելի է փնտրել աշխարհի ամենափոքր կենդանիներին /մաս 3/

Աշխարհի ամենափոքր լեմուրը Այս լեմուրի մարմնի միջին չափը հասնում է մինչև 9,2 սանտիմետրի: Այս տեսակին կարող ես գտնել արևմտյան Մադագասկարի անտառներում, եթե իհարկե ունես սուր տեսողություն: Աշխարհի ամենափոքր սողունը Վիրգինյան կղզիների թզուկ գեկոն ունի 18 միլիմետրանոց մարմին: Նրանց փոքր չափի պատճառով, այս կենդանիների բնակչության չափը հնարավոր չէ հաշվել: Աշխարհի ամենափոքր միջատը Այս կենդանին գրեթե աննկատելի […]

Վահան Շիրխանյանի վիճակը վատ է

«Զինված խմբի» գործով մեղադրյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակը հետզհետե վատանում է: Այս մասին տեղեկացնում է  նրա պաշտպան Հայկ Ալումյանը: Նշենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին «զինված խմբի» գործով։ Նա մեղադրվում է խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հետ հանցավոր համագործակցության մեջ, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: Անազատության մեջ գտնվելով՝ Վահան Շիրխանյանը […]

Հողը հետ չենք տալու`ո՛չ փուլերով, ո՛չ ամբղջովին, ո՛չ զիջումներով.գյումրեցի մտավորականը զայրացած է

Ներկայացնում ենք մանկավարժ, գրող, նկարիչ  Արա Նախշքարյանի ֆեյսբուքի գրառումը ԽՆԴՐԱՆՔ, ՀՈՐԴՈՐ, ՊԱՀԱՆՋ… Ժողովու՛րդ, մի բան ասեմ․ 1994 թվականի մայիս 12-ից մինչեւ օրս, ինչ կնքվել է հայ-ադրբեջանական սահմանի զինադադարը, խոսվում է, ավելի ճիշտ խոսում ենք տարածքների ամբողջական վերադարձման, հողերի փուլային տարբերակով հետ դարձնելու, զիջումային ու փոխանակումով հանձնելու, միակողմանի զիջումների ու եւ այլնի մասին։ Հայե՛ր, հիշե՛ք, մենք […]

Պարտքը կառավարությունն է մարում.Ժողովուրդ

«ՀՀ կառավարությունը շարունակում է զարգացնել բյուջետային միջոցները մսխելու իր տաղանդը: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է, որ «Նաիրիտ»-ի հետ կապված տարբեր գործարքներով հարյուրավոր միլիոններ են «անհետացել»: Այժմ էլ ՀՀ կառավարությունը սկսել է պետական բյուջեից միջոցներ հատկացնել «Նաիրիտին»՝ իբր թե վերագործարկման վրա վատնված գումարները վերականգնելու համար: Պարզվում է՝ միայն «Երեւան ՋԷԿ»-ից ՀՀ կառավարությունը տարիների ընթացքում «Նաիրիտի» եւ […]

Վարդան Ղուկասյանի «մատը խառն է». Հրապարակ

«Գյումրիում քաղաքապետի ընտրություններում մանկավարժականի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի՝ Ապարի առաջադրումն աժիոտաժ է առաջացրել: Քաղաքականությամբ չզբաղվելու խոստում տված եւ ԲՀԿ-ից դուրս եկած Գրիգորյանի առաջադրումը քաղաքում բացատրում են նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործոնով: Ըստ որոշ տեղեկությունների՝ Վարդանիկն է համոզել Գրիգորյանին առաջադրվել ու պայքարել Բալասանյանի դեմ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի