16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Զաբել Եսայանի «Հոգիս աքսորյալ» գիրքը թարգմանվել է թուրքերեն

Թուրքիայում լույս է տեսել ժամանակի առաջատար հայ գրողներից մեկի՝ Զաբել Եսայանի «Հոգիս աքսորյալ» գիրքը: «CNN TÜRK»-ի փոխանցմամբ՝ Մեհմեդ Ֆաթիհ Ուսլուի կողմից թարգմանված գիրքը լույս է ընծայել «Արաքս» հրատարակչությունը:

Նշենք, որ Օսմանյան կայսրության անկման ժամանակաշրջանին վերաբերող այս ստեղծագործությունն առաջին անգամ հրատարավել է Վիեննայում՝  1922թ-ին.:

«1878թ. փետրվարի 5-ին Ստամբուլի Սկյութար թաղամասում ծնված, Սորբոնում կրթություն ստացած Զաբել Եսայանը (Զաբել Հովհաննիսյան) ամեն անցնող օր ավելի ու ավելի է ճանաչվում Թուրքիայում: Պատճառը ոչ միայն այն է, որ նա մեկն էր Հայոց ցեղասպանության սկիզբը համարվող 1915թ. ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականներից: Մեծ դեր է խաղում նաև այն, որ ձերբակալվածների ցուցակում տեղ գտած միակ կնոջ՝ Զաբել Եսայանի գրքերը թարգմանվում և հրատարակվում են թուրքերեն», – գրում է CNN TÜRK -ը:

Նշենք, որ ավելի վաղ «Արաքս» հրատարակչության կողմից հրատարակվել են նաև Եսայանի «Արդարության ճիչ», «Ավերակներու մեջ»,  «Մելիհա Նուրի Հանըմ» գրքերը:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ