Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի դեկտեմբերի 3-ից
2016թ. դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի դեկտեմբերի 3-ից: Այս մասին տեղեկացնում են սոցիալական ապահովության պետական ծառայությունից:
2016թ. դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի դեկտեմբերի 3-ից: Այս մասին տեղեկացնում են սոցիալական ապահովության պետական ծառայությունից:
Ուրիշ մոլորակ, որպիսին երազում ենք դարձնել ամբողջ Հայաստանը. մշակույթի նախարարն այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում էր՝ կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի ուղեկցությամբ: Տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական էջը Ֆեյսբուքում:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ամփոփեց տարին: «Իմ կարծիքով տարին ստացված էր: Սակայն առավելագույն արդյունքը, որն ակնկալում էինք, չեղավ: Տարին չի կարելի անհաջող համարել, քանի որ աննախադեպ մասնակցություն ունեցանք Օլիմպիական խաղերին, իսկ մեր գլխավոր խնդիրը դա էր: Մեծ հաշվով թիմում չունեինք աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, որպեսզի համոզված լինեինք, որ վերադառնալու […]
Նոյեմբերի 30-ին երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: Թուրքական «Internethaber» լրատվական կայքը, հղում անելով Թուրքիայի նախագահական աղբյուրներին, տեղեկացնում է, որ հեռախոսազրույցի ժամանակ երկու նախագահները անդրադարձել են ռուս-թուրքական հարաբերություններին, սիրիական ճգնաժամին, ինչպես նաև Հալեպ քաղաքին տրամադրվող հումանիտար օգնության հարցին: Աղբյուրը տեղեկացնում է, որ սա 6 օրվա ընթացքում արդեն […]
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց 2017 թ. պետբյուջեի նախագծի փոփոխությունները: Նա հայտնեց, որ եկամտային ու ծախսային ցուցանիշները չեն փոխվի. եկամուտները կկազմեն 1 միլիարդ 210 միլիոն, ծախսերը՝ 1 միլիարդ 360 միլիոն: Նախարարն իրականում պիտի ասեր տրիլիոն ու միլիարդ: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ կատակես. «Երևում է՝ ամբողջ գիշեր աշխատել եք, հա՞. տրիլիոնները միլիարդների հետ […]
ՀՀ Ագ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքոը հայ-ֆրանսիական ապակենտրոնացված չորրորդ համաժողովի բացմանը 2016-12-01 Հարգելի պարոն նախարար, Երևանի հարգելի պարոն քաղաքապետ, Հարգելի պարոն դեսպան, Տիկնայք և պարոնայք քաղաքապետեր, Համաժողովի հարգելի մասնակիցներ, Ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին, որը նաև երկրորդն է Երևանում: Կրկնակի հաճելի է այս դահլիճում տեսնել բազմաթիվ բարեկամների, ովքեր Ֆրանսիայից ժամանել […]
Ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրած, ինչպես նաեւ բացակայած մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը ԲՀԿ նախկին նախագահ, ԲՀԿ խմբակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Այս տվյալն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանը:
Արդյունավետ կարող են աշխատել և մեծամասնական, և համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները. այսօր «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի ամփոփման վերաբերյալ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, մեծամասանականով ընտրված պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Վերջինս հույս հայտնեց, որ գալիք խորհրդրանական ընտրությունների արդյունքում խորհրդարանի կազմը կլինի որակական. «Դա մի ճանապարհ է, որն այլընտրանք չունի»: Հարցին, թե ՀՀԿ-ը հաշվի առնելու է […]
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են արտահանման խթանման, հայ արտադրողների մուտքը նոր շուկաներ ապահովելուն վերաբերող հարցեր: Ըստ ոլորտների, վարչապետ Կարապետյանին են ներկայացվել ներդրումային փաթեթներ՝ տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում, հատկապես, անդրադարձ է կատարվել տնտեսության այն ճյուղերին, որտեղ առկա է արտահանման ներուժ: Իրականացվող քայլերն […]
2016թ. հոկտեմբերի 14-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ Մոսկվա – Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածներից և տուժածներից ՀՀ 19 քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին տրամադրվելիք ֆինանսական օգնության առաջին փոխանցումներն արդեն կատարվել են: Այդ նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացվել են համապատասխան հաշվեհամարներ: Քաղաքացիները տրամադրվող օգնությունը կարող են ստանալ […]






























