08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Կարեն Կարապետյանը և Էդուարդո Էռնեկյանը քննարկել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին: Վարչապետը բարձր է գնահատել Էդուարդո Էռնեկյանի գործունեությունը մեր երկրում, նշել, որ նա Հայաստանի տնտեսությունում ամենախոշոր ու հաջողակ ներդրողներից է, և կառավարությունը պատրաստ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը: Կարեն Կարապետյանը և Էդուարդո Էռնեկյանը մտքեր են փոխանակել Հայաստանում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի, ինչպես նաև տարբեր ոլորտներում նոր […]

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կնշի աշխարհի ամենախոցելի երեխաների համար տարված իր աշխատանքի 70 տարին

Իր հիմնադրման 70 ամյակին ՅՈՒՆԻՍԵՖ-ը կտոնի աշխարհի երեխաների համար կատարված հսկայական առաջընթացը, ինչպես նաև ձեռքբերումները Հայաստանում:  Երևանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի 70-ամյակը նշող միջոցառումը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 12-ին Ավետիսյան դպրոցում՝ Բաբաջանյան 42/7, ժամը 18:00-20:00: Լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում ենք ներկա գտնվել ժ.17:30-18:00 հարցուպատասխանի և հարցազրույցների համար: Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ կառավարության, հասարակական և մասնավոր հատվածների գործընկեր-ներկայացուցիչները, ինչպես նաև […]

Պայքարը Տեր-Պետրոսյանի կամ Ծառուկյանի դեմ չի լինելու (վիդեո)

«Սահմանադրությունը չի խոչընդոտում նրանց այդ գործունեությամբ զբաղվել, և իրենք այդ հայտը ներկայացրել են: Լևոն Տեր- Պետրոսյանին մասով չեմ կասկածում, որ կծավալի ընդդիմադիր գործունեություն, Գագիկ Ծառուկյանի մասով ժամանակը ցույց կտա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ իր ղեկավարած կուսակցության, «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջև այսօր ձևավորված  դաշինքը չի զբաղվելու այդ քաղաքական […]

Հայտնաբերվել է դի

Դեկտեմբերի 12-ին, ժամը 02.40-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում քաղաքացու դի կա, որին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1937 թ. ծնված Ե. Թ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

«Անկախ Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ»

«Համբուրգում հնչած հայտարարությունները ողջունելի են: Նշվում է, որ պետք է մոնիթորիգ կատարվի և պարզվի, թե մեղավոր կողմն ով է, այնտեղ խոսվում էր նաև խաղաղապահ ուժերի ներգրավվման մասին, որը ողջունելի է: Սակայն դրանց ընթացք չի տրվում, քանի որ Ադրբեջանն է դրան դեմ» , – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը: Եղիազարյանիը […]

Ստամբուլի պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» խմբավորումը

Դեկտեմբերի 10-ի երեկոյան` Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող «Vodafone Arena» մարզադաշտի հարակից տարածքում տեղի ունեցած  պայթյունների պատասխանատվությունը  ստանձնել է  «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը: Նշվում է, որ հարձակումն իրականացվել է քրդերի առաջնորդ Աբդուլահ Օջալանի բանտարկության և երկրի արևելյան քրդաբնակ շրջաններում շարունակվող ռազմական օպերացիաների պատճառով: Այս մասին, ըստ BBC-ի, տեղեկություն է հրապարակվել կազմակերպության կայքում: Լուրը հաստատվել է […]

Ուժերը բևեռացվում են

Ինչպես հայտնում ենք, «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններում հանդես կգան դաշինքով: Անդրադառնալով այ թեմային՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Henaran.am– ի  հետ զրույցում ասաց. «Ես կուզեի, որ խորհրդարանական ընտրություններին  մասնակցեին երեք կամ  չորս դաշինքով՝ քաղաքական ուժերը միավորվեին: Լավ է, որ այդ երեքը միացել են: Եթե դռները չեն փակել,  լավ կլինի, […]

«Կտրուկ վատացել է հաց բերող Արթուր Սարգսյանի առողջական վիճակը»

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքում գրառել է. «Այսօր տեղեկություն ստացա Նուբարաշեն ՔԿՀ կալանավորներից, որ կտրուկ վատացել է հաց բերող Արթուր Սարգսյանի առողջական վիճակը և ստիպված են եղել նրան տեղափոխել հիվանդանոց»: Նշենք, որ ԱՆ ՔԿՀ վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հերքել է  «Հաց բերող»-ի առողջական վիճակի կտրուկ վատանալու մասին լուրը: Նա հայտնում է, որ Արթուր Սարգսյանը […]

Պարգևատրվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վատակավոր գործիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր-նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Պարգևը Ստեփան Ռոստոմյանին հանձնել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը`  ս. թ. դեկտեմբերի 6-ին, կոմպոզիտորի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի ժամանակ:

Ոչ ոքի ուշքը չի գնում նախագահ դառնալու համար

  «Մենք միավորվել ենք հաղթելու համար, մենք կաշկանդված չենք մեր խոսքի մեջ, մեր անցած ուղին մաքուր է, մեզ վրա չկան կոմպրոմատներ, բանտերով մեզ չեն վախեցնի, մենք պայքարել ու պայքարում ենք այս իշխանությունների դեմ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հիշեցնենք, որ քիչ առաջ «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջև կնքվեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի