10 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հերմինե Նաղդալյանը վերընտրվել է

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ լիագումար նիստում վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում: Հիշեցնենք, որ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի հունվարի 25-ից, եւ ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, վերընտրվելուց հետո կշարունակի պաշտոնավարել մինչեւ հաջորդ նստաշրջան:  ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում այս տարի ընտրվել են՝  Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Անգլիայի, […]

Չսկսենք խախտումով. պատգամավորի նամակը Սերժ Սարգսյանին

ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի բաց նամակը՝ Սերժ Սարգսյանին Հարգելի պրն. Սարգսյան Ազգային Ժողովի ընտրությունների օրն ապրիլի 2-ին նշանակելու հարցի կապակցությամբ ես հանդես եմ եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ նշանակումը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։ ՀՀ Սահմանադրության /վերջին փոփոխություններով/ 91-րդ հոդվածը սահմանում է ԱԺ հերթական ընտրություն նշանակելու կարգը, համաձայն որի Ազգային Ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի […]

«Սանիթեք» ընկերությանը հանձնարարվել է նախապատրաստվել առաջիկա օրերին կանխատեսված ձյան տեղումներին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ, Հայպետհիդրոմետ ծառայության տվյալների համաձայն, հունվարի 25-ի երեկոյան ժամերից Երևանում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 28-ը ներառյալ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է այսօրվանից նախապատրաստվել սպասվող ձյան մաքրման աշխատանքներին: «Այսօրվանից «Սանիթեք» ընկերությունն իր թիմով թող նախապատրաստվի սպասվող […]

Կարենը անապահով ընտանիքից էր. մանրամասներ զոհված զինծառայողի մասին

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով երեկ՝ հունվարի 22–ին, ուշ երեկոյան զոհված պայմանագրային զինծառայող Կարեն Ուլուբաբյանն Արցախի Մարտունի քաղաքից էր, մի քանի ամիս առաջ էր ծառայության անցել։ Մեր տեղեկություններով` Կարեն Ուլուբաբյանը սոցիալապես անապահով ընտանիքի զավակ էր: Ավելի վաղ հայտնել ենք, որ հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված […]

Շմոլ գազից և սննդային թունավորումներ. երեխաներ են տուժել

Հունվարի 21-ին, ժամը 17.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1979 թ. ծնված Նելլի Ե.-ն, 1987 թ. ծնված Սիմա Չ.-ն եւ 1986 թ. ծնված Սիրանուշ Հ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Նելլի Ե.-ն, Սիմա Չ.-ն եւ Սիրանուշ Հ.-ն թունավորումը ստացել […]

Տիգրան Ուրիխանյանը չի ափսոսում

«Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Ալյանս» կուսակցության  նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ » կուսակցության նախագահի հարցն այս պահին դեռևս լուծված չէ: Նա չժխտեց, որ  պաշտոնում քննարկվում է Ջուլիետ Մարտիրոսյանի անունը: Տիգրան Ուրիխանյանը մանրամասնեց իր հրաժարականի պատճառները. «Ինչո՞ւ հրաժարվեցի կուսակցության նախագահի պարտականությունները ստանձնելուց, որովհետև իմ պաշտոնավարման ժամանակահատվածում կուսակցությունը չկարողացավ իրականացնել իր […]

Հալեպում հայ զինվոր է զոհվել

Սիրիայի Հալեպի նահանգի գյուղերից մեկում հունվարի 22-ին զինվորական ծառայության ժամանակ զոհվել է հայ զինծառայող Ժան Քորաջյանը: Հայ եկեղեցու Բերիո թեմի ազգային առաջնորդարանի պաշտոնաթերթ «Գանձասարի» ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, նրա հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ հունվարի 23-ին:

Ծառույանն ու ՀՀԿ-ն կմրցե՞ն

«Ռեյտինգային ցուցակը ՀՀԿ-ի համար լինելու է ինքնամաքրման ցուցակ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Ալեքսանյանը անդրադարձել է նաև դաշինքներին և արձանագրել, որ դրանց մեծ մասի հիմքում գաղափարախոսություն չկա. «Ես տեսնում եմ, որ գաղափարական հենքի իմիտացիա են ստեղծում, բայց բոլոր դեպքերում անձերը նշանակություն ունեն, ինչպես նաև ռեսուրսները: Դաշինքների ձևավորման պրոցեսը իշխանության […]

Լուծարվում են վարչական շրջանների ենթակայությամբ գործող հիմնադրամները

  Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ, ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, ուսումնասիրվել են վարչական շրջանների ենթակայությամբ գործող հիմնադրամներն ու արդեն իսկ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ դրանց գործունեությունը դադարեցնելու և լուծարման գործընթաց սկսելու ուղղությամբ։ Մասնավորապես, Արաբկիր, Դավթաշեն և Կենտրոն նախկին թաղային համայնքների կողմից ստեղծված հիմնադրամները լուծարելու նպատակով, համաձայն […]

Արարատի մարզում անչափահասին առեւանգել են եւ բռանաբարել

Ոստիկանություն հունվարի 21–ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում անչափահաս բնակչուհուն առեւանգել են եւ բռնաբարել։ Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին կատարվածը: Մեր զրուցակիցը նշեց, որ  ահազանգը ստացվել է Մասիսի բաժնում, քննություն է կատարվում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի