ՀՕՖ-ը դրամաշնորհներ հանձնեց հայաստանցի գիտնականներին
30 խմբում ընդգրկված հայաստանցի 100 գիտնական դրամաշնորհներ ստացան Հայ օգնության ֆոնդից կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, կենսատեխնոլոգիայի, աստղագիտության, հայագիտության եւ այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար: 2000 թվականից ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) միջոցով տրվող դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում։ Մրցույթին, որ իրականացվում […]





































