Քննարկում՝ Արշակունյաց պողոտա-Նժդեհի փողոց խաչմերուկային հանգույցի վերակառուցման շուրջ
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվել է մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայի և Նժդեհի փողոցի հատվող խաչմերուկում («Հայրենիք» կինոթատրոնի հրապարակ) տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով հանգույցի կառուցման համար մշակված նախագիծը: Հանդիպմանը մասնակցել են Երևանի գլխավոր ճարտարապետը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի ոլորտի պատասխանատուներ, ՃՈ Երևան քաղաքի վարչության և «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի ներկայացուցիչներ, […]





































