28 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Դոլարը թանկացել է

Հայաստանյան բանկերում մեկ դոլարը գնվում է 484 դրամ նվազագույն և 485.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 488 դրամ նվազագույն և 488.50 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 513 դրամ նվազագույն և 518 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 521 դրամ նվազագույն և 526  դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է  8.0 դրամ նվազագույն և 8.20 դրամ առավելագույն փոխարժեքով, […]

Թուրք պատգամավորը, որպես հզոր սփյուռքի օրինակ, նշել է Հայկական սփյուռքը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) պատգամավոր Մուստաֆա Յեներօղլուն Բուրսա քաղաքում ներկայացրել է Թուրքիա-թուրքական սփյուռք խնդիրները:  Այս մասին տեղեկացնում է «Dunyabulteni» լրատվական կայքը: «Էմիգրանտի ընկալումից դեպի Սփյուռք. արտերկրում բնակվող թուրքերի քաղաքականությունը» խորագրով հանդիպման ժամանակ Յեներօղլուն խոսել է համայնքների և իրենց հայրենի երկրի վրա նրանց ազդեցության մասին: Նրա կարծիքով՝ ժամանակակից աշխարհում, որտեղ սահմաններն աստիճանաբար կորցնում […]

Լավ է ուշ, քան երբեք. Լ. Մարտիրոսյան

ՀՀ կառավարության կողմից ներկայացված ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի հարակից զեկուցող պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողվի անդամ Լևոն Մարտիրոսյանը ներկայացրեց, որ հանձնաժողովում բուռն քննարկում է եղել, և տվել են դրական եզրակացություն: «Եթե չասեմ տարակուսանք, ապա զարմանք հնչեցրեցինք, որ քաղաքացիական օրենսգիրքը 1998 թվականին է ընդունվել, և շուրջ 19 […]

Վարչապետը հանձնարարեց

ՀՀ  վարչապետ Կարեն Կարապետյանըայսօր Կառավարության նիստի ժամանակ նշեց. «Հայաստանի կառավարությունը ոչ շահութաբեր պետական ձեռնարկությունների ցանկ է կազմել»: Վարչապետի փոխանցմամբ՝ ցանկում ներառվել են վերջին 1-4 տարիներին ոչ շահութաբեր, ինչպես նաեւ չգործող կամ ոչ բավարար շահութաբերություն ապահովող ձեռնարկություններ: Վարչապետը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց 20-օրյա ժամկետում ուսումնասիրել այդ ձեռնարկությունների համար զարգացման ծրագրերի հնարավորությունը:

Քրիստոսը զգուշացրեց

Փարիսեցիներից ոմանք մոտեցան Հիսուսին և ասացին. -Վե՛ր կաց և գնա՛ այստեղից, որովհետև Հերովդեսն ուզում է քեզ սպանել: Հիսուս պատասխանեց. -Գնացե՛ք և ասացե՛ք այդ աղվեսին. «Ահա չար ոգիներ եմ հանում, բժշկումներ եմ կատարում այսօր և վաղը, իսկ երրորդ օրն էլ կվերջացնեմ գործս»: Այսուհանդերձ, պետք է որ այսօր, վաղը և մյուս օրը գործս շարունակեմ, որովհետև կարելի չէ, […]

«Նախ և առաջ՝ Լապշինը ՀՀ կամ ԼՂՀ քաղաքացի չէ»

Լապշինի գործի հետ Հայաստանն ու Ղարաբաղը  առանձնապես կապված չեն: Իրականում այս դեպքերի պատճառը Բելառուսի և Ռուսաստանի սրված հարաբերություններն են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց  «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Քաղաքագետն ընդգծեց՝ Ռուսաստանի և Բելառուսի փոխհարաբերությունները վերջին շրջանում սրվել են, նրանք հակասություններ ունեն, իսկ Բելառուսի նախագահը բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում ՀԱՊԿ-ի […]

ՊԵԿ-ը կանխել է դեմպինգային ապրանքատեսակի քողարկման փորձը

ՊԵԿ նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունները մաքսային կանոնների խախտման խոշոր դեպք են բացահայտել: Փետրվարի 1-ին Մեղրիի մաքսակետով «Կուպելյան եղբայրներ» ՍՊԸ-ն փորձել է  Հայաստան ներմուծել ավելի քան 13 տոննա տարբեր տեսակի առանցքակալ, որոնց ուղեկցող փաստաթղթերում որպես արտահանող երկիր նշված է եղել Արաբական Միացյալ Էմիրությունները: «Այս փաստը հենց սահմանին կասկածի տեղիք […]

Այդ սուրբ տեղը թափուր չի մնա. ՀՀԿ-ականը՝ Հովիկ Աբրահամյանից ու մյուսներից (տեսանյութ)

«Այդ մասին շատ հստակ շաբաթ օրը կտեղեկանաք: Քննարկումները տեղի կունենան այդ օրը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք առաջադրվելու է խորհրդարանական ընտրություններին: Հարցին, թե ցանկություն ունի լինել հաջորդ խորհրդարանում, նա պատասխանեց. «Ես իմ ցանկությունները կարտահայտեմ շաբաթ օրը»: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ից հեռացումներին, ապա նա […]

Մասսայական անկարգություններ Փարիզում․ այրել են մեքենաներ ու խանութներ /տեսանյութ/

Փարիզում մասսայական անկարգություններ են տեղի ունեցել։ Երիտասարդները այրել ու ավիրել են խանութներն ու մեքենաները, ոստիկանները ստիպված են եղել զենք կիրառել։ Մանրամասները՝ տեսանյութում

Ֆինանսների նախարարությանը չէր վերաբերվում. նախարարը՝ վարչապետի հորդորից/տեսանյութ/

«Դա հորդոր էր, քանի որ մենք թևակոխելու ենք նախընտրական ժամանակահատված, որպեսզի չլինեն անհարկի չարաշահումներ, տրվեց նման հորդոր: Արգելվում է վարչական ռեսուրսներն օգտագործել այլ նպատակով: Դա հորդոր էր, որ այդպիսի բաներով չզբաղվեն: Ես կարծում եմ, որ դա Ֆինանսների նախարարությանը չէր վերաբերվում»,- այսօր՝ փետրվարի 9-ին Կառավարության նիստից հետո վարչապետի հորդորին անդրադարձավ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ավելի վաղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի