19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Սերժ Սարգսյան, Վազգեն Մանուկյան, Գագիկ Ծառուկյան, Սեյրան Օհանյան, բռունցքվե՛ք» (տեսանյութ)

Հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ արդեն պարզ է,թե ինչ է լինելու ընտրություններում: «Փառք Աստծո, որ Գագիկ Ծառուկյանը միացավ, թե չէ այլ ներկապնակ կստանայինք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գ. Եղիազարյանը: Ըստ վերջինիս՝ նրանք, ովքեր զբաղվել են թալանով, պետք է ուշքի գան. «Թե չէ ընտրություններից հետո մեզ դնելու են պատի տակ ու մադրիդյան սկզբունքներով գնդակահարեն: […]

Հակահարվածներ կլինեն. պլաններն արդեն մշակվել են

«Հայաստանում գործող մոդելով մեր առաջընթացի ռեսուրսները արդեն սպառվել են, մեզ պետք է նոր տնտեսական քաղաքականություն, նոր արտաքին քաղաքականություն, նոր մտածելակերպ, նոր ներհասարակական հարաբերություններ, նոր պետական ու քաղաքական վերնախավ», – այսօր  լրագրողների հետ  հանդիպմանն ասաց Պ նախկին նախարար,  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող  Սեյրան Օհանյանը: Վերջինս նշեց՝ համոզված է՝ իրենց թիմը ի զորու է բարեփոխումներ անել: «Մենք ունենք […]

Հացի մեջ օտար մարմին է հայտնաբերվել․ արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Թեժ գծին» ստացված քաղաքացի Մարիամ Կիրակոսյանից ստացված դիմում-բողոքի հիման վրա (հացի մեջ հայտնաբերվել է օտար մարմին), համաձայն Ծառայության պետի հրամանի՝ դիտարկում է անցկացվել Երևան քաղաքի Նոր-Արեշ Դիմիտրովի 5-րդ նրբ. 32 տ. հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Գեղամ Մուրադյանին պատկանող հացի արտադրամասում: Պետական վերահսկողության արդյունքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումների հիմքով (արտադրական, […]

«Մարդիկ մտածում են, որ գազի հետ ազոտ կամ օդ են խառնում»

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը  համոզված է ՝ մարդիկ մտածում են, որ գազի հետ ազոտ կամ օդ են խառնում, այդ պատճառով են մարդիկ հունվարի համար շատ վճարել: Այս մասին վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում: «Ինչպե՞ս կարող են թանկ ապրանքը ավելի էժանի հետ խառնել: Դա պարզապես անհնար է: Եթե այդքան էժան ազոտ կարող […]

Արցախի համար նախագահական մոդելը նշանակություն ունի. իրավաբան/տեսանյութ/

«Նոր Սահմանադրությունը ոչ թե ԼՂՀ Սահմանադրություն է կոչվում, այլ Արցախի հանրապետության Սահմանադրություն, որը արդեն իսկ ողջունելի է»,-այսօր՝ փետրվարի 17-ին «Հենարան»  մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց իրավաբան Դավիթ Վարդանյանը: Վարդանյանը անդրադարձավ փետրվարի 20-ին  ԼՂՀ-ում սպասվող Սահմանադրության հանրաքվեին և ընդգծեց, որ նախագահական մոդելը պատերազմող երկրի համար կարևոր դեր կարող է ունենալ: Մանրամասները՝ տեսանյութում:

Ավարտվել է ՌԴ բուհերում սովորելու համար դիմում հայտերի ընդունումը

Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով 2017-18 ուստարվա համար հայտարարված մրցույթի դիմում-հայտերի ընդունելությունը, որն իրականցվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի կողմից: ՌԴ բուհեր ընդունվելու համար ՀՀ ԿԳՆ-ն ստացել է 393 հայտ: Ներկայացված դիմում-հայտերը բաշխվել են հետևյալ կերպ. 44 հայտ ներկայացվել […]

Կյանքից հեռացել է Ստեփան Անդրանիկյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին, կյանքի 89-րդ տարում մահացել է գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Խաչատուրի Անդրանիկյանը: Ստեփան Անդրանիկյանը ծնվել է 1927 թվականի օգոստոսի 20-ին, Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Մայկոպ քաղաքում, այնուհետև` 1932 թվականին Անդրանիկյանների ընտանիքը փոխադրվել է Երևան։ 1947 թվականին ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1954 թվականին` […]

Չէի սպասի, որ օֆշորային սկանդալի հեղինակին կընդգրկեին ցուցակում. Իշխանյանը՝ Միհրան Պողոսյանից

«Չէի սպասի, որ օֆշորային սկանդալի հեղինակին (խմբ. Միհրան Պողոսյան) կընդգրկեին ցուցակում, այսինքն՝ այնքան են արհամարհում մեզ, որ նման բան են անում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե հրապարակված ցուցակներում անսպասելի զարգացումներ կային: Ա. Իշխանյանն ընդգծեց, որ ոչ իշխանական քաղաքական ուժերը մի բան պետք է հայտարարեին, որ […]

Շնորհակալ եմ, տղե՛րք. Սեյրան Օհանյան

Հատուկ գնդի հարգելի’ վետերաններ, ազատամարտիկներ՝ իմ թա՛նկ եղբայրներ Այսօր հպարտությամբ և հուզմունքով կարդացի Ձեր որոշումը՝ «Հատուկ գնդի վետերանների» ՀԿ հայտարարությունը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին միանալու մասին` http://www.7or.am/am/news/view/123777/ ։ Քաղաքական պայքարում, ինչպես և մարտում, շատ կարևոր են ոգին, վստահությունն ու հավատը սեփական ուժերի և հաղթանակի նկատմամբ։ Միասնությունը ուժ է։ Եվ ինչպես միասին կերտել ենք հաղթանակը Արցախյան գոյամարտում, այնպես […]

Դեղորայքի ապօրինի տեղափոխման խոշոր դեպք է կանխվել

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և նախաբացթողումային հսկողության վարչությունները կանխել  են մաքսային կանոնների խախտմամբ խոշոր չափի դեղորայքի ներկրումը հանրապետություն: Այսպես, 2017թ.-ի փետրվարի 14-ին, ստացված տվյալներն իրացնելիս, ՊԵԿ աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում զննման են ենթարկել Ռուսաստան-Հայաստան ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը, որի արդյունքում սրահում հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 40կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղորայք: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի