19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում չի նշանակվի

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն, ինչպես նայտնի է,  չի ընդգրկվել ՀՀԿ ռեյտինգային ցուցակում: Նա  ցանկություն չունի լինել Ազգային ժողովում: Այս մասին վերջինս նշեվ այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: «Ընդհանրապես տարբեր պլաններ ունեմ, բայց այս պահին ինձ պատկերացնում եմ միայն գործադիրում», – նշեց  Դավիթ Հարությունյանը: Դ ավիթ Հարությունյանը բացառեց Սահմանադրական դատարանի նախագահ նշանակվելու հնարավորությունը: «Դա […]

«Քաղաքական վերնախավն այլասերված է» (տեսանյութ)

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով՝ Հայաստանի քաղաքական դաշտում գաղափարախոսությունն իսպառ բացակայում է: «Քաղաքական ուժերի միջև գաղափարական տարբերություն չկա, կա արհեստական տարբերություն ՝արևմտամետներ ու ռուսամետներ, բայց արևմտամետ կհասկանայի, եթե Հայաստանը ցանկանային դարձնել եվրոպական երկիր, ոչ թե մի տիրոջից այլ տիրոջ անցնեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ա. Իշխանյանը: Ըստ նրա՝ իրականում Հայաստանում պայքարը կոռուպցիոն լծակներին […]

էլեկտրոնային սարքավորումները կկանխեն ընտրակեղծիքները

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում  ներկայացրեց՝  ինչ  բացթողումներ ու թերություններ են արձանագրվել Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա եւ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ընթսացքում՝  ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները փորձարկելու ժամանակ: «Խնդիրների առաջին խումբը վերաբերում է վերահսկողությանը: Օրինակ, կրկնակի քվեարկության ժամանակ կարմիր նշան է ցույց տալիս, իսկ եթե […]

«Սասնա ծուռ» Թաթուլ Թամրազյանի կալանքին առնչվող դատը չի կայացել

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր նշանակված  «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանին ապօրինի անազատության մեջ պահելու վերաբերյալ դատական նիստը չի կայացել: Պատճառաբանությունը եղել է այն, որ հնարավոր չի եղել ապահովել մեղադրյալի ներկայությունը դատարանում: Նշենք, որ Թաթուլ Թամրազյանի պաշտպան՝ Մոնիկա Մարգարյանը արդեն երկու շաբաթ է՝ չի կարողանում տեսակցել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Թաթուլ Թամրազյանին: Առանձնազրույց ունենալուց առաջ […]

«Դա կօգնի վերացնել բազմակի քվեարկությունը»

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և  ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն  կարծում է  ՀՀ-ում հայանալիք ապրիլյան ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական նոր սարքավորումները կօգնեն, որպեսզի ընտրությունների ընթացքը լինի ազատ, արդար, թափանցիկ:  Վերջինս այս համոզմունքը հայտնեց այսօր՝  լրագրողների հետ ճեպազրույցի  ընթացքում: «Ընտրողը գալիս է, ասում է՝ ես այս մարդն եմ, այնուհետև ստուգում […]

Տեղի է ունեցել ԱԺ պատգամավորի թեկնածուների հայերենի իմացությունը ստուգող քննություն

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի և ՀՀ կրթության և գիտության նախարարի  «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին» հրամանի՝ Կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվել է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիների հայերենի իմացությունը ստուգող քննություն: ՀՀ  կրթության և գիտության նախարարությունը […]

ՀՀ-ում 1539 քաղաքացի ցանկանում է դառնալ պատգամավոր

«Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար առաջադրումների արդյունքում  այժմ կա  9 սուբյեկտ, որոնցում  ներառված են կուսակցություններ և դաշինքներ«,- այսօր  լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց   ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Պարզվում է՝ ՀՀ-ում  1539 քաղաքացի  ցանկանում է դառնալ պատգամավոր: «Կան հինգ կուսակցություն, փաստաթղթեր են ներկայացրել 4 դաշինք, բոլորը միասին համապետական ցուցակներով ներկայացրել […]

Ամենաշատ թեկնածուներն առաջադրվել են Կոտայքի մարզում

Ապրիլի 2-ին կայանալիք  խորհրդարանական ընտրություններին տարածքային ցուցակով մասնակցելու ամենաշատ թեկնածուներն  առաջադրվել  են  Կոտայքի մարզում:  Այս մարզում տարածքային ցուցակով առաջադրվել է 110 քաղաքացի: Այս մասին այսօր լրագրողների հետ  ճեպազրույցում  ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Ամենաքիչ թեկնածուներն առաջադրվել են  Արարատի եւ Տավուշի մարզերում` յուրաքանչյուրում 60 թեկնածու: Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտով երեկ ԿԸՀ են ներկայացել […]

Ընտրակաշառքը` Աստծո արդարության դեմ

Լավ է արդար-ցամաք հացը, քան թե չարի ոսկե խայծը: Բարեկամնե’ր, Աստծուն զզվելի են թե կաշառատուն և թե կաշառք վերցնողը: Ընտրակաշառքը զազրելի մի բան է, որով մարդ խոչընդոտ է դնում Աստծո արդարության ու ամենայն սրբությունների առաջ: Մաքսիմ Ոսկանյան

Նշանակվել է Պոլսո հայոց պատրիարքի ընտրության օրը

Նախօրեին Պոլսո հայոց պատրիարքարանում են հավաքվել ստամբուլահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներն ու հոգեւոր առաջնորդները։ Հանդիպման ժամանակ նրանք  համաձայնության են եկել Հայոց պատրիարքի ընտրության օրվա հարցում, հայտնում է Ակոսը։ Հավաքի մասնակիցները համատեղ հայտարարություն են ընդունել, որում ասվում է, որ քանի որ ընտրությունների շուրջ բախումները շատ են, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն  ու եպիսկոպոս Սահակ Մաշալյանը պետք է միասին խաղաղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի