Պայմանավորվածություններ՝ բոլոր ուղղություններով
Վրաստան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարական պատվիրակության անդամներն այցելել են Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ և ծաղկեպսակ դրել հուշակոթողին: Այնուհետև Կարեն Կարապետյանն ուղևորվել է Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցի, որտեղ վարչապետին դիմավորել են Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները: Կարեն Կարապետյանը եկեղեցու բակում ծաղիկներ […]





































