11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Կարող եմ բանավիճել այս թեմայով յուրաքանչյուրի հետ. Կիսելյով

«Երբ նախորդ անգամ ես ՀՀ-ում էի,  մի միջադեպ եղավ.  տաքսու երիտասարդ վարորդը չէր կարողանում ռուսերեն խոսել», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ռուս լրագրող, հեռուստահաղորդավար, «Ռուսաստանն այսօր» միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:

Հիշեցնենք այդ  դեպքի հետ կապված՝ Կիսելյովը դժգոհություն էր հայտնել, թե հայ տաքսու վարորդը ռուսերեն խոսել չգիտի ու ասել էր, որ ռուսերենի կարգավիճակը Հայաստանում պետք է վերանայվի:
«Ես հիմա էլ այդպես եմ կարծում, որ ռուսերենի լավ տիրապետումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի: Առանց դրա հնարավոր չէ պատկերացնել Հայաստանի ապագան: Ես իմ խոսքերից չեմ հրաժարվում: Կարող եմ բանավիճել այս թեմայով յուրաքանչյուրի հետ»,-նշեց Կիսելյովը՝ նշելով, որ իր ասածից, բնականաբար, պետք չէ  ենթադրել, թե հայերենը պիտի ստորադասվի ռուսերենին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ