Սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում` Մարտի 5-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:





































