Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ: Հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը: Տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը, որի ավարտին վերջիններս ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: Նախատեսված են այլ հանդիպումներ ևս:





































