12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«ՕՐՕ» դաշինքի հայցը մերժվեց.պայքարի նոր ձև կգտնեն

  ՀՀ Վարչական դատարանում քիչ առաջ ավարտվել է  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայցադիմումի քննությունը: Վարչական դատարանը մերժել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման դեմ դաշինքի հայցադիմումը: Որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչ Հրայր Ավանեսյանն ասել է, որ իրենց պայքարն այդքանով չի ավարտվում. «Դեռ չեմ կարծում, որ պայքարը դրանով կավարտվի, սա մեկ դաշինքի խնդիր չէ, սա […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 14-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

«Խայտառակություն է»

Ինչպես արդեն հայտնել ենք,   Այնթապցի աշակերտները բողոքի ցույց են կազմակերպել։ Պատճառն այն է, որ գյուղապետն արդեն 3 օր է՝ հանել է գյուղի ծայրամասերից աշակերտներին դպրոց տանող ավտոբուսը։ Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերոնշյալ թեմային՝ գրելով. «Ա՛յ այնթապցիներ, խայտառակություն է, բա էսպիսի գյուղապետ ո՞նց եք ընտրել, որ երեխաներից էլ չի ամաչում, […]

Նախագահը Բիշկեկում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը /ֆոտո/

Աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բիշկեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը: Օրակարգի շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները քննարկել են «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագիծը և միաձայն որոշում կայացրել ս.թ. մայիսի 2-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի […]

Սպառողները կապահովվեն Գառնու քաղցրահամ ջրով

Այսօր առավոտից, ինչպես եւ Վեոլիա Ջուր ՓԲԸ ապրիլի 13-ի մամուլի հաղորդագրության միջոցով տեղեկացրել էր սպառողներին, 12 ժամով դադարեցվել է Երեւանի եւ Արարատի մարզի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը: Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արցախի պողոտայի, Վարդաշեն և Սարի Թաղ թաղամասերի, Երևանի ՋԷԿ-ի, Նաիրիտ գործարանի, Նուբարաշեն վարչական շրջանի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծխախոտագործների, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք […]

Այնթափում «թեժ» է. գյուղապետարանից արձագանքում են

«Բոլոր աշակերները չէ, որ դասադուլ են անում և այսօր մեր դպրոցում նորմալ դասապրոցես է եղել: Չեմ հերքում, որ նման բան կա, բայց ամբողջ դպրոցի մասին չէ խոսքը »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխատակազմի քարտուղար Աստղիկ Սարգսյանը: Աստղիկ Սարգսյանը այլ հարցերի չցանկացավ պատասխանել: Նա նշեց, որ հեռախոսով չի կարող բացատրել ամեն բան: Նշեն, քր Այնթապցի աշակերտները […]

Թրամփի նպատակն էր ցույց տալ, որ ինքն Օբաման չէ․ քաղաքագետ

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Սիրիայի հարցին։ Նա նշել է, այս խնդրի համատեքստում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակն է ցույց տալ, որ ինքը Թրամփն է, ոչ թե Օբաման։ «Ապրիլի 7-ին սիրիական ռազմաբազայի հրթիռակոծումը Թրամփի վարչակազմի վճռականության ապացույցներից մեկն էր: Այդ հարվածն առաջին հերթին ուղղված էր Վաշինգտոնին, քանի […]

Եթե 3 հոգի էլ ստիպել է, ապա մինչև քվեախուց մտնելը. ՀՀԿ-ականը՝ Արտակ Սարգսյանից

«Եթե անգամ մարդկանց ստիպել են քվեարկել իրենց ուզած թեկնածուի օգտին, ապա այդ ստիպելը մինչև քվեախուց մտնել է եղել: Քվեախցի հետևում իրենք իրենց կամքով են վարվել ու ցանկությամբ»,-Henaran.am– ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ մեկնաբանելով Արտակ Սարգսյանի («ՍԱՍ»-ի Արտակ) համար հավաքվող ձայների վերաբերյալ համացանցում հայտնված ձայնագրությունը: «Եթե երեք հոգի էլ ստիպել են, […]

«Վերջին դաս» միջոցառման ժամանակ դրամահավաքը պետք է արգելվի․ նախարար

 ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին և ԿԳՆ ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին՝ «Վերջին դաս» միջոցառման ժամանակ դրամահավաքը արգելելու վերաբերյալ: ԿԳՆ շրջաբերականում մասնավորապես նշվում է. «Մայիսի 26-ին ավարտական դասարանների «Վերջին դաս» միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել և անցկացնել դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել, օրվա խորհրդին համահունչ: Անհրաժեշտ է […]

«Մտքի եւ գործի առաջնորդը». ֆիլմ՝ նվիրված Կարեն Դեմիրճյանի հոբելյանին

Առաջին ալիքը հեռուստաֆիլմ է նկարահանել՝ նվիրված հայ քաղաքական եւ պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին: «Մտքի եւ գործի առաջնորդը» խորագրով հեռուստաֆիլմը եթեր կհեռարձակվի ապրիլի 17-ին՝ ժամը 21:35-ին: Կենսագրական ֆիլմում Կարեն Դեմիրճյանի ժամանակակիցներն ու գործընկերներն անդրադառնում են նրա անձնային առանձնահատկություններին, պետական գործչի եւ մշակույթի նվիրյալի յուրահատուկ համադրությանն ուաշխատելաոճինրբություններին: Ֆիլմը փորձ է ներկայացնելու նոր հայացք Կարեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի