18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Վաստակավորի կոչումներ` ծանրորդներին

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի նիստերի դահլիճում հանդիպել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի անդամների, մարզիչների եւ մասնագետների հետ: Այդ մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: Հրաչյա Ռոստոմյան ծանրամարտի ընդհանուր վիճակը հանրապետությունում դրական է գնահատել: Նրա գոհ է մեր ծանրորդների ելույթներից` 2016թ Ռիոյում կայացած ամառային օլիմպիական խաղերում, ինչպես […]

Նախագահը մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Երիտասարդների օրհնության օր հռչակված Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառմանը, որը հանդիսապետել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, մասնակցել են […]

Լյովա Խաչատրյանը կառաջադրվի ռեյտինգային ցուցակով

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն առաջադրվելու է ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակով: Այս մասին նա ասաց Henaran.am-ին: Դիտարկմանը, թե այս մարզում էլ է «թեժ» պայքար սպասվում, նա արձագանքեց. «Ժողովուրդը շատ լավ գիտի՝ ում տա իր ձայնը»: Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի հուշագրի ստորագրմանը, որի մասին մամուլը պարբերաբար գրում է, Լյովա Խաչատրյանն ասաց, որ այդ մասին […]

«Մեր կուսակցության ծրագրերը ընդդիմադիր են»

««Հայկական վերածնունդ» կուսակցությունը, հնարավոր է, ձեւավորել դաշինք ընտրություններից հետո», – լրագրողների հետ զրույցում՝  կուսակցության 2-րդ համագումարից առաջ ընդգծեց  Մհեր Շահգելդյանը։ Պատգամավորը ևս մեկ անգամ հաստատեց կուսակցության մտադրությունը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցել առանձին։ «Մեր կուսակցության ծրագրերը ընդդիմադիր են»,- ընդգծեց  Մհեր Շահգելդյանը։

«Հաց բերող»-ը հացադուլ է սկսել

«Հաց բերող» Արթուր Սարգսյանը  այսօր առավոտյան հացադուլ է հայտարարել։ Հիշեցնենք, երեկ Արթուր Սարգսյանը կանչվել էր ՀՔԾ, ապա՝ դատարանը որոշմամբ կրկին փոխվեց Արթուր Սարգսյանի խափանման միջոցը, ու նա երկու ամսով կալանավորվեց: Նա մեղադրվում է Սասնա ծռերին օժանդակելու մեջ։

Մայրը երեխային տարել է զբոսնելու շան նման պարանով կապած /վիդեո/

Սանկտ-Պետերբուրգում անցորդներն ապշել են՝ տեսնելով, թե ինչպես է մայրը որդուն զբոսնելու հանել շան նման պարանով կապված։ Հարեւանները ասում են, որ այս ընտանիքում ապրում են նաեւ կնոջ ամուսինն ու մայրը, եւ հաճախ բոլորին կարելի է հարբած տեսնել։

Դիտակետում նաեւ ներքին աուդիտի հանգույցը. Արամյանը նկատում է

Ներքին աուդիտի համակարգի կայացումը ֆինանսների նախարարության համար լինելու է նախապատվություն: Այս մասին, փետրվարի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում հանրային հատվածների ներքին աուդիտի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Հանդիպման հիմնական նպատակը, որին մասնակցել են նաեւ նախարարի տեղակալներ Դավիթ Անանյանը, Կարեն Թամազյանը, առկա խնդիրները ի մի բերելը եւ դրանց լուծման ուղիները գտնելն […]

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 11-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

«Մեր թիմն ունակ է լուծել խնդիրներ»

Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության 2-րդ համագումարի ընթացքում  կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը նշել է՝ Խորհրդարանական ընտրությունների անցկացումը Հայաստանի համար վճռական նշանակություն ունի: Նրա խոսքով Հայաստանը այսօր կանգնած է լրջագույն ներքին ու արտաքին մարտահրավերների առջեւ։ «Մեր թիմն ունակ է լուծել խնդիրներ ու Հայաստանը դուրս բերել այս խորը անդունդից։ «Հայկական վերածնունդը» իսկապես կայացած քաղաքական ուժ է։ Հայաստանն այսօր նոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի