09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Henaran.am-ը հայցում է Վիգեն Սահակյանի ներողամտությունը

Ընտրական օրվա թոհուբոհն իր «սեւ գործն» արեց: Տեխնիկական վրիպակ է տեղի ունեցել, որի համար Henaran.am-ի խմբագրությունը հայցում է Վիգեն Սահակյանի ներողամտությունը, ում լուսանկարը թյուրիմացաբար հրապարակվել է «Հերոս Ադամի եղբոր պոռթկումը» հրապարակման մեջ: Վրիպակը վաղուց շտկվել է, բայց քանի որ նյութը բավական մեծ դիտում է ունեցել, եւս մեկ անգամ հայցում ենք ընթերցողի եւ Վիգեն Սահակյանի ներողամտությունը: 

Չեն կիսում Աշոտյանի մոտեցումը

«Օրվա ընթացքում ոչ միայն թիվ 1 ընտրատարածքից, այլև ՀՀ մարզերից ունեցել ենք տեղեկատվություն: Առաջին հերթին դեռևս նախօրեին  բազում ահազանգեր արդեն ունեինք, որ 2 քաղաքական ուժեր` ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքն ընտրակաշառք էին բաժանում, և այդ ուժերի ներկայացուցիչները դա անվանեցին նվիրատվություն կամ Գագիկ Ծառուկյանի հոգու արտացոլանք»,-այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը: Այս […]

ՀՀԿ-ն հաղթում է. էլեկտրոնային քվեարկության արդյունքները

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ամփոփեց  էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ գրանցված 877 ընտրողներիղ ընտրություններին մասնակցել են 747-ը։ Անվավեր է ճանաչվել 37 քվեաթերթիկ։ «Ելք» դաշինքը ստացել է 53 քվե, «Ազատ դեմոկրատները»՝ 6 քվե, «Հայկական վերածննդի» օգտին քվեարկել են 3 ընտրողներ։ «Ծառուկյան» դաշինքը ստացել է 73 քվե, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 2 […]

Քաղաքացի դիտորդը» ընտրական գործընթացների բարեփոխում չի արձանագրել

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ժամը 07։00-ից 20:00-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթ 1918 խախտում, որոնք ստուգման փուլում են: Ընդհանուր խախտումներ օրվա ընթացքում (07:00-20:00) Խախտումների ընդհանուր թիվը՝ 471 47 դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ այցելուի իրավունքների խախտում, 184 տեխնիկական սարքի խափանում, 88 կողմնակի անձանց ներկայություն, 16 ճնշում և բռնություն, 136 […]

Կարգին Հայկոյի ահազանգի հետքերով

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննության արդյունքում պարզվել է, որ թիվ 9/47 ընտրատեղամասում տեղակայված հավելյալ տեսախցիկը պատկանել է խուլ համրերի մշակույթի կենտրոնին եւ չի աշխատել: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ՔԿ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է aysor.am կայքում տեղադրված հրապարակումն առ այն, որ թիվ […]

Առաջին տվյալներն Ալավերդուց /լրացվում է/

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի 24/39 ընտրատեղամասից եւս ստացվեցին առաջին տվյալները. 746 ընտրողների քվեն հետեւյալ կերպ է բաշխվել. ՀՀԿ 511, «Ծառուկյան դաշինք» 133, «ԵԼՔ»-33, ՀՅԴ  29, ՀՎԿ 16, Կոնգրես-ՀԺԿ դաշինք 12, ՕՐՕ 3, ՀԿԿ 3, Ազատ դեմոկրատներ` 1: 

21/05 և 31/49 տեղամասերում հրաժարվում են օրենքով նախատեսված՝ տեխնիկական սարքավորումից տպված տեղեկանքի օրինակը տրամադրել դիտորդներին

«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդները ահազանգում են, որ 21/05 և 31/49 ընտրատեղամասերում հրաժարվում են դիտորդներին տրամադրել տեխնիկական սարքավորումից տպված տեղեկանքի օրինակը: 21/05 տեղամասում պատճառաբանել են, որ դա օրենքով նախատեսված չէ, իսկ 31/49 տեղամասում հանձնաժողովի նախագահն ասել է, որ միայն մեկ օրինակ է սարքը տպում, այն էլ ՏԸՀ են ներկայացնելու: Դիտորդների պահանջին ի պատասխան՝ Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է միջադեպի մասին […]

Առաջին տվյալները Վանաձորից /լրացվում է/

Հայաստանի հանրապետության երրորդ քաղաքից Վանաձորից մեր թղթակիցը հաղորդում է առաջին տվյալները: Այսպես, 23/33 ընտրատեղամասում քվեները բաշխվել են հետեւյալ կերպ. ՀՀԿ 259, «Ծառուկյան դաշինք»` 66, ՀՅԴ` 20, «ԵԼՔ»` 12, ՕՐՕ3, Կոնգրես-ՀԺԿ դաշինք 11, «Ազատ դեմոկրատներ»` 5:  Ընդհանուր քվեարկողների թիվը 376 է: 22:58 Վանաձորն ընգրկող 23/45 ընտրատեղամասում, ըստ նախնական տեղեկությունների, հաղթում է «Հանրապետական» կուսակցությունը: Նախքնական պատկերն այսպիսին […]

ԿԸՀ-ն օրվա ընթացքում ստացել է 200-ից ավելի ահազանգեր

«ԿԸՀ-ն օրվա ընթացքում ստացել է 200-ից ավելի ահազանգեր», -այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ   հայտնեց  ԿԸՀ իրավաբանական վարչության պետք Լիլիա Հակոբյանը:  Հակբյանը նշեց, որ  ստեղծվել է վերլուծության կենտրոն, որը  քվեարկության մեկնարկից մինչեւ դրա ավարտը օպերատիվ կերպով գործել է. «Հեռախոսազանգեր ենք ստացել հիմնականում, ստացվել են 200-ից ավելի զանգեր: Վերլուծության կենտրոնը ուսումնասիրել է նաեւ զանգվածային լրատվական մջոցներով […]

20:00-ի դրությամբ ուսումնասիրվել է 1594 հաղորդում

02.04.2017թ. ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 1594  հրապարակում: Դրանց ճնշող մեծամասնությունը՝ 1340-ը իրենց բովանդակությամբ իսկ չեն պարունակել առերևույթ  ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ, այդպիսիք վերաբերել են  քվեարկության  գործընթացի կազմակերպման տեխնիկական,  քվեարկության սենյակների կահավորման,  սարքավորումների գործարկման, տեղամասերում  հերթերի  առաջացման, քվեախցիկների  տեղադրման, տեսանկարահանող սարքերի խափանման, կամ քվեարկության կազմակերպմանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի