«Դժվար թե մարդիկ գնան ապօրինության՝ իմանալով, որ շինության վրա ծախսած գումարներ ջուրն են լցվելու». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 7 դեպք, որոնց մասով ձեռնարկվել են համապատասխան քայլեր: Վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ծառայություններին հանձնարարվել է, Երևան քաղաքի ոստիկանության հետ համագործակցելով, […]