12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ծառուկյանն Ազգային ժողովում է՝ բարձր տրամադրությամբ /տեսանյութ/

Քիչ առաջ խորհրդարան ժամանեց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Լրագրողների հարցին, թե ինչ տրամադրությամբ է եկել, նա պատասխանեց՝ սիրելի լրագրողներ, շատ բարձր տրամադրությամբ եմ եկել։ Henaran.am-ի հարցին, թե դաշինքում եղած խնդիրները լուծվեցի՞ն, նա արձագանքեց, որ բոլոր հարցերին կպատասխանի քիչ հետո։

Պատգամավորները հավաքվում են Ազգային ժողովում /տեսանյութ/

Այսօր՝ քիչ հետո, կմեկնարկի 6-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստը։ Աստիճանաբար այստեղ են ժամանում պատգամավորները, նաեւ՝ կառավարության ներկացուցիչները։ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Առաջին բանը, որ հայտարարելու ենք, այն է, որ ընդդիմություն ենք»։ Հիշեցնենք, որ ԱԺ-ում կա 4 խմբակցություն՝ ՀՀԿ, ՀՅԴ, Ելք, Ծառուկյան դաշինք։

Լավրովը նկատի ունի Իսլամական պետության կողմից Հայաստանի վրա հարձակումը. Առավոտ

«Այն, ինչ ասել է Լավրովը, ւոեղավորվում է այն շրջանակներում, ինչ գրված է ոազմաբազայի գործաոույթներում։ Իսկ գործառույթը հետեւյալն է՝ ՀՀ-ի դեմ ագրեսիայի դեպքում բազան գործում է։ Այն չի կարող օգտագործվել այլ նպատակի համար, բացի նրանից, ինչ գրված է գործառույթներում»,– անդրադառնալով (ԴԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ վերջերս արած հայտարարությանը, թե ՀՀ֊ում գործող ռուսական ոազմաբազան կարող Է օգտագործվել նաեւ […]

Ծառուկյանը պատժում է. Ժամանակ

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցած քննարկումից հետո հրապարակել է նոր խորհրդարանում դաշինքին հասանելիք խորհրդարանական պաշտոններում առաջադրվելիք թեկնածուների անունները: «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը կղեկավարի Գագիկ Ծառուկյանը, ԱԺ երեք փոխնախագահների մեկի պաշտոնի համար կառաջադրվի Միքայել Մելքումյանի թեկնածությունը: Դաշինքին հասանելիք 3 հանձնաժողովների նախագահների պաշտոններում կառաջադրվեն Նաիրա Զոհրաբյանը, Վարդևան Գրիգորյանը և Վարդան Բոստանջյանը: Ինչպես նկատեցիք` […]

Դաժան սպանություն Գյումրիում․ բնակարանում հայտնաբերվել է 23-ամյա տղայի դին

Մայիսի 18-ին, ժամը 01։02-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 71ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցի հատակին հայտնաբերվել է 1994 թ. ծնված Ա. Հ.-ի դին: Ինչպես հայտնում է […]

Դասականից մինչեւ գրանժ․ ինչպիսին է Ֆրանսիայի 64-ամյա առաջին տիկնոջ ոճը /ֆոտո/

Վերջին օրերին համաշխարհային հանրության ուշադրությունը սեւեռված է Ֆրանսիայի նոր առաջին տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի վրա։ Քննարկում են նրա տարիքը, այն, որ նա ամուսնուց 24 տարով մեծ է, ինչպես նաեւ թե ինչպես է հագնվում Բրիջիտը։  Բրիջիտին մեղադրում են չափազանց կարճ ու տարիքին ոչ հարիր հագուստ կրելու մեջ։ Սակայն 64 տարեկանում նման կազմվածք ունեցող կինը կարող է իրեն […]

Թանգարանների միջազգային օրը համայնքային թանգարաններում կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Երևանում այս տարի ևս Թանգարանների միջազգային օրը, որն ըստ ավանդույթի նշվում է մայիսի 18-ին, կանցնի հետաքրքիր միջոցառումներով, որոնց ընթացքում մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենան անվճար այցելելու Երևանի քաղաքապետարանի ենթակայության Երևան քաղաքի պատմության, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, Ժամանակակից արվեստի, Կ. Դեմիրճյանի և Ֆրիտյոֆ Նանսենի թանգարաններ: Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով այս տարի թանգարանների միջազգային օրը կկրի […]

Ուժը կորցրած է ճանաչվել Նիկոլ Փաշինյանի գրանցումը

ԿԸՀ-ն մայիսի 17-ի արտահերթ նիստի ժամանակ միաձայն մերժել է «Իրավական Եվրոպա» ՀԿ-ի ու դիտորդ Միքայել Փամբուկչյանի դիմում-բողոքը՝մայիսի 14-ին, Երեւանի ավագանու ընտրությունների օրը, դիտորդի իրավունքների խախտման կապակցությամբ վարչական վարույթ բացելու պահանջով։ Ուժը կորցրած է ճանաչվել նաև «Ելք» դաշինքից Երևանի ավագանու անդամի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գրանցումը: Նա վերցնում է պատգամավորության մանդատը:

Հարուցվել է քրեական գործ՝ Եվգենի Կաչակի սպանության դեպքի առթիվ

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1970թ. ծնված Եվգենի Ալեքսանդրի Կաչակի սպանության դեպքի առթիվ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. ապրիլի 29-ին Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի «Շահումյան 2» գերեզմանատան 2-րդ հատվածում հայտնաբերվել էր տղամարդու դի՝ մարմնական վնասվածքների հետքերով։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի