04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ինչ կփոխեն կոմունիստները /տեսանյութ/

Եթե կոմունիստներին հաջոզվի խորհրդարան մտնել, ապա առաջինը բարձրացնելու են արդյունաբերության զարգացման հարցը: Այս մասին այսօր՝ մարտի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կոմունիստական կուսակցության ռեյտինգային թեկնածում Նաիրա Մարտիրոսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Հռոմի Պապը զգուշացնում է խմելու ջրի մասին

«Անհրաժեշտ է գիտակցել, որ ջուրն անհրաժեշտ ու կարևոր արժեք է լավ մարդկության համար»: Ստորև ներկայացնում ենք Հռոմի Սրբազան Քանահայապետի կոչն ուղղված «Խմելու ջրի իրավունքի» մասին համաժողովի մասնակիցներին, որը տեղի ունեցավ Վատիկանում, 2017թ. փետրվարի 23-24, կազմակերպված՝ Գիտությունների Քահանայապետական Ակադեմիայի կողմից: «Բարի՛ օր, սիրելի՛ եղբայրներ և քույրեր Ողջունում եմ բոլորիդ և շնորհակալություն եմ հայտնում՝ խմելու ջրի իրավունքի […]

«Վստահ եղեք, որ մենք լավ երկիր դառնալու շանս ունենք»

  Էջմիածնի մշակույթի պալատում քաղաքացիների հետ հանդիպումը   ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց շնորհավորական ջերմ խոսքերով. «Ցանկանում եմ, որ ձեր մոտ ամեն ինչ լավ լինի, միշտ ժպտաք, լինեք այսպես սիրուն, ինչպես կաք, տներում լինի տաք, ջերմ, լուսավոր, սեր ու խաղաղություն: Ձեր կողքի տղամարդիկ էլ լինեն  ձեզ արժանի»: Վարչապետը շեշտեց՝ ընտրողների հետ հանդիպմումներ ունենալու հարցում  մեծ […]

Հայերն ու ադրբեջանցիները պետք է ստիպեն իրենց ղեկավարներին խաղաղություն հաստատել. Ուորլիք

«Ես կցանկանայի լսել մարդկանց ձայնը, որպեսզի Հայաստանում եւ Ադրբեջանում քաղաքացիները բարձրաձայնեն, որ եկել է ժամանակը խաղաղություն հաստատելու եւ ստիպեն նախագահներին կարգավորման ճանապարհ գտնել», – ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է, որ իր տպավորությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները գիտակցում են, որ հակամարտության վերսկսումը ծայրահեղ վտանգավոր է. «Մինչ օրս […]

«Ձեր նվիրումի շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները». վարչապետի տոնական շնորհավորանքը

  Վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ։ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ներկայացնում են ուղերձն ամբողջությամբ.   «Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ։   Գարնանային այս գեղեցիկ տոնի խորհուրդն իր մեջ ամփոփում է այն կարևոր առաքելությունը, որ ունեք մեր կյանքում։ Այդ առաքելության շնորհիվ են ամբողջանում ու […]

«ԵԼՔ»-ում ամեն ինչ կանեն, բացի մի բանից (տեսանյութ)

«Մենք ունենք հստակ ժամանակացույց, որ բացի այն, որ բոլոր թեկնածուները մարզերում հանդիպումներ են ունենալու բնակչության հետ, կա նաև հստակ ծրագրային ժամանակացույց, որ համապետական թեկնածուների մասնակցությամբ տարբեր վայրերում  փոքր կամ մեծ հավաքներ են լինելու: Ես գոհ եմ քարոզարշավի մեկնարկից ընդհանուր առմամբ, մարտի կեսերից հետո հավանաբար ավելի ակտիվ փուլ կմտնի»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ-ից […]

Պահապան հրեշտակ եւ անդավաճան զինակից

Սիրելի կանա՛յք: Ոստիկանության համակարգի անունից շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և Գեղեցկության տոնի առթիվ: Շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին, որոնք տան ու երեխաների պահապան հրեշտակներ լինելուց զատ, որպես անդավաճան զինակիցներ մեզ հետ հավասար և արժանապատվորեն կրում են ոստիկանի պատվավոր կոչումը, անմնացորդ իրագործում մեր մարդակենտրոն ու մարդասեր առաքելությունը՝ պրոֆեսիոնալիզմով ու պատասխանատվությամբ բնավ չզիջելով տղամարդկանց: Շնորհավորում ու շնորհակալ […]

Թող տաքություն բերեն.Մովսես Հակոբյան /տեսանյութ/

է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը շնորհավորում եմ հայ կանանց մարտի 8-ը: «Ուզում եմ շնորհավորել մեր բոլոր աղջիկներին, քույրերին, մայրերին մարտի 8-ի կապակցությամբ: Ցանկանում եմ որ նրանք լինեն միշտ ուրախ, երջանիկ, թող տաքություն բերեն իրենց ընտանիքներին»,-Henaran.am-ի թղթակցին իր բարեմաղթանքը փոխանցեց Մովսես Հակոբյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Դատարանում լրագրողների աշխատանքը խոչընդոտել են

Սույն թվականի մարտի 2-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող Եղիշե Խաչատրյանի սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ խոչընդոտվել է մի խումբ լրագրողների՝ դատական նիստի ամբողջական լուսանկարելու/տեսանկարահանելու իրավունքը, թեև դատավարության կողմերից որևէ մեկը չի առարկել լրագրողների աշխատանքի դեմ: Ավելին, նիստի մասնակցող փաստաբանները միջնորդել են դատարանին վերանայել լրագրողների աշխատանքը […]

Ռազբորկաների մեջ են. Հայկական Ժամանակ

Նախօրեին երեկոյան տեղի է ունեցել «Գրիբոյեդով» ակումբի հերթական ժողովը, որին մասնակցելու համար Երեւան են ժամանել ռուսական պետական քարոզչության կարկառուն ներկա-յացուցիչներ` «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը եւ հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը: Ամեն անգամ, երբ հայ-ռուսական հարաբերությունները լարվում են, «Գրիբոյեդով» ակումբում կարեւոր միջոցառում է կազմակերպվում, Մոսկվայից կարեւոր հյուրեր են գալիս եւ սկսում են պարզաբանումներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի