02 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

«Էն Նիկոլը կարողա անցնի, բայց ծիրանը՝ չէ»/տեսանյութ/

«Ես ու իմ ընտանիքը ընտրում ենք Տարոն Մարգարյանին, որովհետև իր հայրն   իմ ընկերն էր ու ես վստահում ու հավատում եմ նրա որդուն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գնդապետ Հենրիկ Աբաջյանը: Պահեստազորի գնդապետ Ռուբեն Հարությունյանն էլ գնահատելով մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում հայտ ներկայացրած կուսակցությունների շանսերը ասաց.«Էն Նիկոլը կարողա անցնի, բայց ծիրանը՝ չէ»: Մանրամասները՝ տեսանյութում:

Արքայազն Ուիլիամը 15 միլիոն եվրո է պահանջում՝ կնոջ մերկ լուսանկարները հրապարակելու համար

Բրիտանական արքայական ընտանիքը ֆրանսիական Closer եւ La Provence պարբերականներից մեկուկես միլիոն եվրո է պահանջել՝ իբրեւ փոխհատուցում արքայազն Ուիլիամի կնոջ՝ դքսուհի Քեյթ Միդլթոնի մերկ լուսանկարները հրապարակելու համար։ Նշենք, որ պարբերականները հրապարակել էին 2012-ին արված լուսանկարներ զույգի հանգստից գաղտնի կերպով արված լուսանկարներ, որոնցում Քեյթ Միդլթոնը մերկ էր։ Այժմ թագավորական ընտանիքը մեղադրում է թերթերին անձնական կյանք ներխուժման մեջ, երկու թերթի […]

Կառավարության ղեկավարը հանձնարարել է

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ներդրումային ծրագրերի համար ֆինանսավորման նոր աղբյուրների բացահայտմանը և ներդրումային ֆոնդերի ձևավորմանը վերաբերող հարցեր: Վարչապետին ներկայացվել են առկա նախաձեռնությունների՝ 4 ներդրումային ընկերության և ֆոնդի հետ համագործակցության ընթացքը, տարվող աշխատանքները: Արծարծվել են, մասնավորապես, կառավարման սկզբունքներին, ներդրումների ուղղություններին, ակնկալվող ցուցանիշներին առնչվող, ինչպես նաև  մի շարք այլ հարցեր: […]

Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորների ամբողջական ցանկը հաստատվեց

ԿԸՀ-ը քիչ առաջ հրապարակեց 6-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների ցանկը: Մանդատներ կտրամադրվեն հետևյալ անձանց:  ՀՀԿ՝ 58 մանդատ Սարգսյան Ռոբերտ Պողոսյան Միհրան Սարգսյան Արտակ Գևորգյան Արթուր Ալեքսանյան Սամվել Հովհաննիսյան Արայիկ Նահապետյան Կորյուն Բեգլարյան Հակոբ Կարապողոսյան Հարություն Գրիգորյան Արայիկ Մուրադյան Մուրադ Սարգսյան Ալիկ Գևորգյան Նահապետ Սարոյան Սեդրակ Սահակյան Նաիրի Գրիգորյան Ռաֆիկ Հոկոբյան Հակոբ Կարապետյան Կարեն Բաղդասարյան Վահրամ Համբարձումյան […]

Հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

ՀՀ կառավարությունը հաստատել է  ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Հատկացվել է  2637 տեղ, որից 137–ը  ՀՀ պետբյուջեից առանց լրացուցիչ ֆինանսավորման: Որոշման նպատակը […]

Մեզ վաղուց արդեն կուլ էին տվել, եթե…(տեսանյութ)

89-րդ Թամանյան հայկական դիվիզիայի վարած մարտերից մեկի վերակերտմանն այսօր ներկա էր Հայաստանի վետերանների միավորման նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ եթե այսօր նման բանակ չունենայինք, մեզ վաղուց արդեն կուլ էին տվել: Մանրամասները` տեսանյութում:

«Երկիր Ծիրանին» ավտոերթ է անում

«Երկիր Ծիրանի» կուսակցության այսօրվա քարոզարշավը ավտոերթի տեսքով է ընթանում: Կուսակցության ավագանու ցուցակի անդամները մեքենաներով շրջում են քաղաքով: Զարուհի Փոստանջյանը բարձրախոսով կոչ է անում անցորդներին իրենց կուսակցությանը ձայն տալ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Նա նշեց, որ իշխանությունները բազմաթիվ հանցագործություններ են կատարել: «Մենք արժանի ենք, որպեսզի հարգվեն մեր իրավունքները, մենք արժանի ենք, որ ունենանք հայրենիք, որ վերամիավորենք […]

«Ինքնաբացարկի 23 դիմումները նոտարով հաստատված են եղել»

«Ծառուկյան» դաշինքի կողմից  ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի բոլոր 23 դիմումները նոտարով հաստատված են եղել:  Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում  ընդգծեց  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Հիշեցնենք՝ վերոհիշյալ 23-ը  թեկնածուներն են՝  Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Մուշեղ Սաղաթելյան, Ալիկ Եղիկյան, Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Հրանտ Դավթյան, Վահան Կարապետյան, Մանուկ Սուքիասյան, Արթուր Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան:

Պուտինն ու Էրդողանը հանդիպել են Սոչիում

Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիբ էրդողանի հանդիպումները, հայտնում է Ռիա Նովոստի-ն։ Հանդիպման ժամանակ Պուտինը նշել է, որ ուրախ է հանդիպման համար եւ որ երկկողմանի հարաբերությունները լիարժեք կերպով վերականգնվում են։  Էրդողանն էլ իր հերթին նշել է, որ Մոսկվայի եւ Անկարայի համատեղ ջանքերը կարող են ազդել Մերձավոր Արեւելքում տեղի […]

Երիտասարդ կինը փորձել է նետվել կամրջից

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 3-ին, ժամը 14:03-ին ահազանգ է ստացվել, որ երիտասարդ կինը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի