12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Րաֆֆի Հովհաննիսյանը նոր առաջարկ ունի

«Ժառանգություն» կուսակցությունը մեկ ամիս հետո համագումար է անելու և այդ ժամանակ առաջրկելու է ՕՐօ դաշինքի գործընկերներին, ինչպես նաև արտախորհրդարանական և խորհրդարանական որոշ ուժերին միավորվել և դառնալ մեկ կուսակցություն:  Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ապագա կուսակցությունը չի կրելու ՕՐՕ անվանումը:  Միաժամանակ Հովհաննիսյանը նկատեց, որ այսօր ՀՀ քաղաքական դաշտը խոշորացում է պահանջում: […]

Բարեգործությունն ու դրական փոխհատուցումները նպաստում են «յոլա գնալուն»

«Մարդասիրական գործունեության հանդեպ անտարբերությունն այսօր ավելի էական է դարձնում բոլոր ոլորտներում ներգրավման անհրաժեշտությունը»,-այսօր «Ավրորա» մարդասիրության ցուցիչի արդյունքների ներկայացման և քննարկման ժամանակ ասաց «Ավրորա» մյարդասիրական նախաձեռնության և UWG Dilijan միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: «Այնուամենայնիվ, այս բացասական երևույթին հակակշռում է հումանիտար գործունեության և փախստականների ճգնաժամում անհատական ազդեցություն ունենալու` երիտասարդների դրական  վերաբերմունքը: Բոլորս պետք է կրթենք և ոգևորենք […]

Գյումրիում բացվել է մերօրյա հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքար /ֆոտո/

Ապրիլյան պատերազմում հերոսացած գյումրեցիների հիշատակին նվիրված հուշաքար է բացվել Գյումրու «Կուրսկի» հրապարակում: «Արաքս կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում իրականացրել է «Փառքի պուրակը` որպես մերօրյա հերոսների հավերժացման խորհրդանիշ» ծրագիրը, որի շրջանակներում էլ կանգնեցվել է հուշաքարը: Հուշաքարի բացման պատիվը տրվեց հերոսների ծնողներին ու զավակներին: Միջոցառմանը […]

ԱԺ նախագահն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը

  Մայիսի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը: Եվրոպական խորհրդարանի պատգամավորները, ովքեր ներկայացնում էին Գերմանիան, Հունգարիան, Խորվաթիան, Լատվիան, Բուլղարիան, Սլովենիան, Ֆինլանդիան եւ Իտալիան, Հայաստան էին այցելել Ադրբեջան, Վրաստան, Հայաստան տարածաշրջանային այցի շրջանակում: Հանդիպմանը մասնակցել են խորհրդարանում ներկայացված խմբակցությունների անդամները՝ Արմեն Աշոտյանը, Սամվել Ֆարմանյանը, […]

ՊՆ պատվիրակությունը մեկնել է ՌԴ

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Պատվիրակությունը մեկնել է մայիսի 26-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով։

Դիտարկում է անցկացվել

Մայիսի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել  Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը  (Մեծ […]

Ջորկաեֆը շնորհավորել է Մխիթարյանին (ֆոտո)

Եվրոպայի չեմպիոն, հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին՝ Եվրոպայի լիգայում տարած հաղթանակի համար և թիվիթերյան իր էջում գրառում կատարել. «Այդ օրը դու ինձ ասացիր, որ մի օր կնվաճես գավաթը: Դու արժանի ես դրան, իմ ընկեր, շնորհավորում եմ»: Հիշեցնենք` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 2:0 հաշվով հաղթեց «Այաքս»-ին`  դառնալով   Եվրոպայի լիգայի գավաթակիր, իսկ խաղի ընթացքում  Մխիթարյանը […]

Մխիթարյանի Հայաստանը միշտ իր հետ է․ New York Times

Հեղինակավոր New York Times պարբերականը հրապարակել է Ռորի Սմիթի «Մխիթարյանի Հայաստանը միշտ իր հետ է» վերնագրով հոդվածը, ուր անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անցած ուղուն և Հայրենիքի հետ նրա ունեցած կապին, հայտնում է Ամերիկայի ձայնը: Հոդվածը հրապարակվել է Եվրոպայի լիգայի եզրափակչի նախօրեին, որտեղ կհանդիպեն Մխիթարյանի անգլիական «Մանչեսթեր […]

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի դատարանի դատավորի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Դատավորի կողմից կաշառք ստանալու փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հավաքված բավարար փաստերի համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լևոն Արազյանը ամբաստանյալի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար նրանից անձամբ կաշառք է պահանջել և ստացել: Այսպես, նախաքննությամբ հիմնավորվել է, որ դատավոր […]

Կստեղծվի Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին

ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը մայիսի 25-ի կառավարության նիստի հաստատմանն է ներկայացրել «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Նշենք, որ ՀՀ Նախագահի` 2016 թվականի դեկտեմբերի 20-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ ստեղծելու մասին» ՆԿ-262-Ա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի