Կառավարությունում քննարկվել են Արարատի և Արմավիրի մարզերի զարգացման ներդրումային նոր ծրագրերը
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերից ներկայացված նոր ներդրումային ծրագրերը: Բիզնես ծրագրերը վերաբերում էին գինեգործության և մրգային օղիների արտադրության ընդլայնմանը, օրգանական գյուղմթերքի վերամշակմանը, գյուղատնտեսական սարքավորումների արտադրությանը, ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը և այլն: Մանրամասներ են ներկայացվել ծրագրերի տնտեսական հիմնավորումների և ֆինանսական գնահատականների վերաբերյալ: Վարչապետը […]





































